ՊուտինԻ և Թրամփի հանդիպման օրը հայտնի է
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կհանդիպի նոյեմբերի 10-ին: Ներկայում համաձայնեցվում է հանդիպման ժամանակը, դա կլինի նոյեմբերի 10-ը»,-ասել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը եւ Թրամփը Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել Սիրիայի եւ Կորեական թերակղզու իրադրությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
