Կադաստրից տասնյակ միլիոնների գումար բյուջե չի մտել

ՀՀ կառավարության 30.12.2010թ. թիվ 1775-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նշված գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ներդրված ARPIS էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել 2013-2017 թվականների հաշվետու եռամսյակների վերջին օրերի գործարքները (համակարգը վերծանել է մինչև եռամսյակի վերջին օրվա գործարքները): Արդյունքում հանրապետության տարածքում կատարված անշարժ գույքի 3204 գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն արտացոլվել եռամսյակային հաշվետվություններում և չեն ներկայացվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: Մասնավորապես՝ նշված էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա ընդհանուր 1.108.058.395 դրամ կադաստրային և 3.258.931.861 դրամ պայմանագրային արժեքով թվով 110 գործարքների և ֆիզիկական անձանց կողմից կատարված՝ 76 հասարակական, արտադրական նշանակության՝ ընդհանուր 1.092.450.019 դրամ կադաստրային և 1.073.993.510 դրամ պայմանագրային արժեքով անշարժ գույքի նկատմամբ գործարքները, ինչի հետևանքով պետական լիազոր մարմինը տարիներ շարունակ զրկվել է հարկերի գանձման գործառույթներն օրենքով սահմանված կարգով պատշաճ իրականացնելու հնարավորությունից: Ստացված տվյալները տրամադրվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին և հանձնարարվել է պարզել հարկման ենթակա այն գործարքները, որոնցով չեն հաշվարկվել և չեն գանձվել հարկման ենթակա գումարները: Ուսումնասիրության ներկա փուլում արդեն իսկ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի նկատմամբ 58.350.000 դրամը գերազանցող 5 գործարքներ (որոնցից 2-ը կատարվել են 30.06.2014թ., մյուսները՝ 31.03.2014թ., 30.09.2014թ., 31.03.2016թ.)` ընդհանուր 682.699.420 դրամ արժեքով, չեն հայտարարագրվել, և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 78.189.884 դրամ ԱԱՀ-ի գումար՝ առանց տույժ տուգանքի: Իսկ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված` ընդհանուր 7.859.000 դրամ արժեքով 3 գործարքներով հաշվարկներ չներկայացվելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 1.571.800 դրամ ԱԱՀ գումար՝ առանց տույժ տուգանքի (այդ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցված է): ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստուգումները շարունակվում են: Սակայն,  նկատի ունենալով, որ  արդեն իսկ հայտնաբերված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով պետության օրինական շահերին առանձնապես խոշոր չափերով վնաս  է պատճառվել, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:   ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am