Սոբչակը՝հակառուսական պատժամիջոցների աջակից
РИА Новости-ն հայտնում է,որ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով հայտնել է 2018-ի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հայտարարել է , որ աջակցում է հակառուսական պատժամիջոցներին: «Կարծում եմ` Ռուսաստանը պատասխանատու է այն սարսափելի միջազգային հարաբերությունների համար, որոնք ստեղծվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը, միջազգային իրավունքի համաձայն` Ղրիմն Ուկրաինային է պատկանում:Հասարակ քաղաքացիները չպետք է տուժեն դրանից: Ռուս ուսանողները չեն կարողանում ամերիկյան վիզա ստանալ, դա ազնիվ չէ նրանց հանդեպ, քանի որ չի կարելի պատժել ռուսական ժողովրդին մի մարդու քաղաքականության համար, ում նրան չենք աջակցում »,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:
