Սիրիան մաքրվում է ռուսներից եւ ԴԱԻՇ-ից. Ասադի ֆենոմենը

Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի օդա-տիեզերական ուժերի աջակցությամբ օրերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջությամբ ազատագրեցին Դեր Զորը, որը Սիրիայի արևելքում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքներից է: Սիրիական ընդդիմության Լոնդոնում գործող կազմակերպության՝ Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի տվյալներով «Իսլամական պետությունը», սակայն շարունակում է վերահսկել Սիրիայի այդ շրջանի մոտ 40 տոկոսը: Սիրիական բանակը, փաստորեն, լիարժեք վերահսկողություն սահմանեց Դեր Զորի նկատմամբ: Անցյալ շաբաթվա սկզբին կառավարական ուժերը վերահսկում էին Դեր Զորի տարածքի 92 տոկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կողմ է երկրում քաղաքական գործընթաց սկսելուն և պատրաստ է սահմանադրական բարեփոխման քննարկման, հայտարարել է ՌԴ նախագահի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: «Սիրիայի նախագահը շատ կարևոր հայտարարություն է արել ամսի 26-ին (հոկտեմբերի): Նա հաստատել է քաղաքական գործընթաց սկսելու, նոր Սահմանադրության պատրաստվելու իր պատրաստակամությունը», - ասել է Լավրենտևը: Միաժամանակ, ռուսաստանյան «Коммерсантъ»-ը՝ հղում անելով իր ռազմադիվանագիտական աղբյուրներին հայտնեց, որ Ռուսաստանը մտադիր է դուրս հանել Սիրիայի տարածքից իր ռազմական ուժերի մի մասը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների՝ Սիրիայի իշխանություններն այժմ վերահսկում են երկրի տարածքի 95 տոկոսը, այդ իսկ պատճառով հավելյալ օգնության կարիք չունեն: Նշվում է, որ նման որոշման կայացման դեպքում կկրճատվի Սիրիայի տարածքում գտնվող ռուսական Օդատիեզերական ուժերի խառը ավիախումբը, մինչդեռ հակաօդային պաշտպանության համակարգերը կշարունակեն այնտեղ մնալ: «Ամեն դեպքում, վերջին խոսքը գերագույն գլխավոր հրամանատարինն է՝ Վլադիմիր Պուտինը», – ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը: ՌԴ ՊՆ-ն նման որոշման կայացման մասին տեղեկությունները չհաստատեց, իսկ ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման որոշումները հրապարակային կերպով չեն հաղորդվում: Այս իրադարձությունների ֆոնին հիշեցնենք մի ուշագրավ հայտարարություն, որը հնչեց մոտ երկու շաբաթ առաջ: ՌԴ նախագահ Պուտինը նշել էր, որ մոտ ապագայում Սիրիայում ահաբեկիչները կոչնչացվեն: «Կան պատճառներ ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կհաղթենք Սիրիայում գտնվող ահաբեկիչներին», -«Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում ասել էր ՌԴ նախագահը: Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ դա չի նշանակի համաշխարհային մասշտաբով ահաբեկչական սպառնալիքի վերացում. «Ահաբեկչությունը որպես երևույթ ունի խորը արմատներ, որոնք այսօրվա աշխարհի անարդարության հիմքում եմ, բազմաթիվ ժողովուրդների և կրոնական խմբերի ոտնահարման և ամբողջական պետությունների կրթության բացակայության պայմաններում»: Իսկ մոտավորապես մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ վստահեցրեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են իրենց վերահսկողության ներքո պահել Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին. «Այսօր ԻՊ-ը վերահսկում է 5 տոկոսից պակասը, մինչև Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի գործողությունն սկսելը ԻՊ-ը վերահսկում էր Սիրիայի տարածքի ավելի քան 70 տոկոսը»: Շոյգուն նշել է, որ 2 տարում Ռուսաստանի ավիացիան ոչնչացրել է գրոհայինների 948 մարզական ճամբարներ, զինամթերք արտադրող 666 գործարաններ և արհեստանոցներ, ինչպես նաև 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկա: Իսկ ահա Վաշինգտոնը համարում է, որ Ասադների իշխանությունը Սիրիայում ավարտվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա ընտանիքը ապագա չունեն որպես պետության ղեկավարներ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը. «Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ամբողջական և միասնական Սիրիա, առանց կառավարությունում Բաշար Ասադի մասնակցությամբ... Ասադների ընտանիքի իշխանությունը ավարտվում է: Միակ հարցն այն է, թե ինչպես պետք է դա իրականացվի»: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարն հավելել է, որ Ասադը պատերազմում զինյալների դեմ հաղթանակի համար պարտական է «ռուսական աջակցությանը »: Նկատենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին նշել էր, ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել Սիրիայում կայունությունը, սակայն դա անհնար է երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանության պարագայում: Ուշագրավ է, որ Վաշինգտոնից նման հայտարարությունների ֆոնին՝ ԱՄՆ-ից նաև վստահեցնում են, թե մտադիր չեն պատերազմել Սիրիայի բանակի դեմ: ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայում պատերազմել երկրի կառավարական զորքերի կամ նրանց դաշնակիցների դեմ, սակայն պատրաստ է ուժ կիրառել ԻՊ-ի դեմ պայքարող իր զորքերը և գործընկերներին պաշտպանելու համար, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Սիրիայի կառավարության կամ կառավարամետ ուժերի դեմ: Այդուհանդերձ, առանց վարանելու անհրաժեշտ և համաչափ ուժ կկիրառի ԱՄՆ ուժերի, կոալիցիայի կամ գործընկերների պաշտպանության համար, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ», ասել է Թիլերսոնը ԱՄՆ Սենատի միջազգային գործերով կոմիտեում լսումների ժամանակ: Նշենք, որ Սենատի միջազգային գործերով կոմիտեում լսումներ անցկացվեցին՝ նվիրված «ռազմական ուժի օգտագործմանը»: Սիրիայի կառավարական զորքերի կողմից Դեր Զորի ազատագրումից հետո պատերազմը կշարունակվի՞ արդյոք, շատերն են այսօր փորձում այդ հարցի պատասխանը գտնել։ Կան կարծիքներ, որ Սիրիայի տարածքում իրենց վերջին խոշոր հենակետը կորցնելուց հետո ԻՊ գրոհայինների մի մասը կանցնի ընդհատակ և պարտիզանական ու դիվերսիոն պատերազմների մարտավարություն կորդեգրի։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ահաբեկիչները թիրախավորել են ոչ աշխարհը, և Սիրիայի կառավարական բանակի կողմից նոյեմբերի 3-ին Դեր Զորի ազատագրումը ԻՊ գրոհայիններից կարող է նոր ահաբեկչությունների առիթ դառնալ աշխարհի տարբեր երկրներում: Ինչ վերաբերվում է Սիրիային և նրա առաջնորդ Բաշար Ասադին, ապա հարկ է արձանագրել, որ նրա դեմ երկար ու ձիգ պայքարը չտվեց այն արդյունքը, որն արևմուտքն էր ակնկալում: Նա ոչ միայն շարունակում է ղեկավարել երկիրը, այլև հաղթանակ է տանում՝ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատելով երկրի տարածքները: Դաժան պայքար՝ ներսի և դրսի հակառակորդների դեմ, որոնց արդյունքները միայն Ասադի ամրության մասին են վկայում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am