Արդյոք արքայազնը սպանվել է. ինչ են հայտնում Սաուդյան Արաբիայի իշխանությունները
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են արքայազներից մեկի՝ ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ սպանվելու մասին լուրը: Հայտնում է newsru.co.il-ը: Իշխանությունների հաղորդմամբ՝ 44-ամյա արքայազն աբդուլ Ազիզ բին Ֆահդը ողջ և առողջ է, փոխանցում է Газета.ру-ն: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել էր 4 գործող նախարար և 11 արքայազն: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Սաուդյան բլոգերները պնդում էին, որ արքայազն աբդուլ Ազիզ բին Ֆահդը մահացել է վերքերից, որոնք ստացել է կիրակի` ձերբակալության ժամանակ: Վարկածներից մեկի համաձայն` նա վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ, երբ փորձել է դիմադրություն ցույց տալ:
