Նախարարը‚ ում մեղարդել էին սեռական ոտնձգությունների մեջ‚ ինքնասպան է եղել
Ուելսի Աշխատանքի նախարար Կարլ Սարջենթը ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո‚ երբ 49-ամյա ամուսնացած‚ 2 երեխայի հայր Սարջենթի հանդեպ հետաքննություն է սկսվել կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների և ոչ հարիր վարք ցուցաբերելու մեղադրանքով: Նախարարի ընտանիքը հրապարակային հայտարարություն է տարածել տեղի ունեցածի մասին. «Կարլը սիրված ամուսին‚ հայր և ընկեր է եղել: Նա ուղղակի ընտանիքի պատիվն է եղել‚ այն օղակը‚ որը կապում էր մեզ միմյանց հետ: Նա ընտանիքի սիրտն է եղել: Մենք շատ էինք սիրում նրան:»
