Արտակարգ դեպք Երևանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 6-ին Երևանի Ճանապարհային Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 34 QO 347 համարանիշի ավտոմեքենան։ Վարորդը՝ Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Ասլանյանը, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՃՈ աշխատակցի կողմից կանգնեցվել է, իսկ հետո ՃՈ աշխատակիցը փորձել է նրան ենթարկել բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը, սակայն նա հրաժարվել է փորձաքննությունից, ինչի համար էլ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ սա նրա կողմից 3-րդ դեպքն է, երբ ավտոմեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
