Աֆղանստանը հետաքրքրված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օգտագործմամբ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը նոր հնարավորություններ է ստեղծում Աֆղանստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևն Աֆղանստանի ֆինանսների նախարար Էքլիլ Ահմադ Հաքիմիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Trend-ի հաղորդմամբ՝ Հաքիմին նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Աֆղանստանի հետաքրքրությունների ոլորտում է:
