«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող ծխախոտի տուփի վրա պետք է փակցված լինի համապատասխան մակնշում, գրաֆիկական նկար, ինչն ամբողջովին չի իրականացվում ու արտադրողների մի մասը շարունակում իրացնել արտադրությունն առանց նման մակնշումների:
ՌԴ-ում բնակվող մեր ընթերցողներից մեկը օրերս մեզ է ուղարկել ՀՀ-ում հայտնի արտադրողի արտադրանք, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, որում տեսանելի է, որ կատարված է ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված պահանջը և հայկական ծխախոտի տուփի վրա առկա է գրաֆիկական նկար: Սակայն այդ նույն արտադրողը հայաստանյան շուկայում վաճառում է իր ապրանքն առանց նման նկարների:
Նախորդ հրապարակումների ժամանակ ՊԵԿ մեր աղբյուրները հայտնել էին, որ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից՝ ներկայացնելով, թե ամբողջ տարի դեռ վաճառում է մինչ օրենսդրական կարգավորումներն արտադրած ու պահեստավորած ծխախոտ, իսկ ահա արտահանման պարագայում ուղարկում են արդեն «նոր» արտադրանք:
Չգովազդելու համար առողջությանը վնասող արտադրանք՝ մենք չենք հրապարակում ծխախոտի տուփի լուսանկարը: Հույս ունենք, որ ՊԵԿ նոր ղեկավարությունն ավելի ուշադիր կլինի ոլորտին ու իրական կարգուկանոն կբերի»։
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը