Եվս մեկ ՌԴ նախագահի թեկնածու
ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, սակայն վերջնական որոշումը կուսակցության համագումարում կընդունվի: Այս մասին հա հայտնել է «Առաջին ալիքի» եթերում: «Ես շարժման առաջնորդն եմ: Բոլոր կազմակերպություններն իմ թեկնածությունն են առաջարկել»,- ասել է Զյուգանովը՝ նշելով, որ առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցությունը լուրջ է մոտենում եւ պատրաստ է «ուժեղ թիմով» մասնակցել, սակայն չի նշել՝ ով է մտնում այդ թիմի մեջ: Զյուգանովը 4 անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին:
