«Հրապարակը» գրում է․ Բարձրաստիճանների պաշտոնանկություններին զուգահեռ, համառորեն լուրեր են շրջանառվում, թե մանդատները վայր կդնեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։ Երկուսի նկատմամբ էլ ՔՊ վերահսկող հանձնաժողովում կարգապահական վարույթներ կան` հոկտեմբերի 15-ին ԱԺ հայտնի լսումների հետ կապված։ Աղազարյան-Քյարամյան լեզվակռվից հետո, հիշեցնենք, ելույթ ունեցավ նաեւ Զեյնալյանը՝ հորդորեց Քյարամյանին՝ վերանայել պահվածքը` իր աշխատասենյակում չէ, իր աշխատողների հետ չի շփվում, այլ՝ ԱԺ պատգամավորների։
Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում մանդատը վայր դնել, կուսակցությունից էլ նման հորդոր չի ստացել․ «Գուցե նկատի ունեն հարուցված կարգապահական վարույթները, որոնք պետք է կուսակցության վարչությունը քննի եւ որոշումներ կայացնի, բայց, ուրեմն, եկեք սպասենք որոշմանը»։
Մեզ պատմեցին, որ Նարեկ Զեյնալյանն է երեկ անկումային տրամադրություն ունեցել, ողջ օրը փակվել է աշխատասենյակում, հյուրընկալել կոլեգա պատգամավորներին եւ ասել, որ չի հավատում, թե իր ելույթը կդառնա մանդատից զրկվելու պատճառ։ Չի բացառվում, որ ՔՊ վարչությունն այսօր քննի կուսակցականների կարգապահական դիմումները եւ որոշում կայացնի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 19․ 11․ 24 թ համարում։
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը