Դասադուլ անող ուսանողների պահանջը Լևոն Մկրտչյանից
Ինչպես արդեն հայտնել ենք մի շարք ուսանողներ այսօր ևս շարունակում են իրենց դասադուլը՝ բողոքելով տարկետման իրավունքների սահմանափակման մասին նոր որոշման դեմ: Այս պահին դասադուլ անող ուսանողները ԿԳ նախարարության շենքում են և պահանջում են նախարար Լևոն Մկրտչյանն անձամբ գնա համալսարան և հանդիպում-քննարկում ունենա բոլոր ուսանողների հետ: Նախարարն էլ իր հերթին առաջարկել է հանդիպել տասը ուսանողի հետ և քննարկել հարցը:
