Համատարած թանկացումներ. 2025թ․ իշխանությունը պտտում է ոչ թե պատմության, այլ աղքատության անիվը

Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումները վերածել են զավեշտի. Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար՝ պաշտոնյաներն ու քպ-ական պատգամավորները պատրաստ են ցանկացած անհեթեթություն արտաբերել, կեղծել իրականությունն ու շաղ տալ իրենց մտքի գոհարները։

Ֆինանսների նախարարն ասում է՝ 2025 թվականի պետական բյուջեն իրական Հայաստանի քաղաքացիների մասին է, այն կառավարության հաստատուն հանձնառությունն է՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով։ Մինչդեռ՝ բյուջեում այդ մասին ոչինչ չկա գրված։ Բյուջեն բոլորովին այլ բանի մասին է։ Այն մասին է, որ սովորական քաղաքացին այս բյուջեից հաջորդ տարի ստանալու է գործնականում ոչինչ։ Ոչ միայն արժանապատիվ չի ապրելու, այլև շատ ավելի վատ է ապրելու, քան ապրում էր։

Քաղաքացուն այս բյուջեով ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակի, ո՛չ նպաստի, ու ո՛չ էլ այլ սոցիալական վճարների ավելացում չի սպասվում։ Փոխարենը՝ նրան սպասվում են համատարած թանկացումներ ու ծախսերի ավելացումներ։

Բյուջեի բարիքները, ինչպես միշտ, իրենք կվայելեն, իսկ սովորական քաղաքացին փշրանքներն էլ չի ստանա։

Այս պայմաններում շարքային քաղաքացու համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա տնտեսական աճը։ Նախորդ երկու տարիների «համաշխարհային» մակարդակի աճերից ի՞նչ է ստացել քաղաքացին, որ ստանա հաջորդ տարի։ Հատկապես որ, հաջորդ տարի կառավարությունը կրկնակի ցածր տնտեսական աճ է սպասում, քան 2022թ. էր, գրեթե կրկնակի ցածր, քան 2023թ. էր։

Ու դեռ ֆինանսների նախարարը հայտարարում է, թե հաջորդ տարի սպասվող տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը։

Ինչքան հետ են պտտել վերջին տարիներին, այնքան էլ կպտտեն հաջորդ տարի։

Վերջին տարիներին Հայաստանից մեծ տեմպերով արտագաղթ է եղել։ 2021թ. գնացել ու չի վերադարձել 73,5 հազար, 2022թ.՝ 27,9 հազար, 2023թ.՝ 36,5 հազար քաղաքացի։

Այս տարվա ինն ամսում էլ գնացած-չվերադարձածների քանակն անցնում է 20 հազարից։

Չորս տարում Հայաստանից գնացել ու չի վերադարձել գրեթե 158 հազար մարդ, այն էլ, ինչպես իշխանություններն են սիրում ասել՝ արձանագրված «համաշխարհային» մակարդակի բարձր տնտեսական աճերի ու բյուջե եկամուտների աննախադեպ ավելացումների պայմաններում։

Եթե այդպիսի աճերի պայմաններում են այդքան քաղաքացիներ լքել Հայաստանը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվում հաջորդ տարի։

Այսքանից հետո խոսում են արտագաղթի անիվը հետ պտտելու մասին։ Որքան հետ են պտտում, այնքան արտագաղթն ավելանում է։ Սա է եղել այսքան տարի արտագաղթը մեծ հայրենադարձության վերածելու իշխանության աշխատանքի արդյունքը։

Թե՞ հիմա էլ հույսը խաղաղության չեղած պայմանագիրն է, որի հետ կապված Ադրբեջանի պահանջները հասել են Հայաստանի Սահմանադրությանը։ Այդքան զիջումներից հետո անգամ Ադրբեջանը չի դադարում սպառնալիքներ հնչեցնել։ Ու դեռ ֆինանսների նախարարը «անվտանգության բարձր զգացումից» է խոսում, որը պետք է հետ պտտի արտագաղթի անիվը։

Մեծ ունակություններ պետք չեն հասկանալու համար, թե ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից։

«Այստեղ հաց, այստեղ կաց» ասելով չէ, որ պիտի դադարեն գնալ կամ գնացածները հետ վերադառնան։ Մարդիկ գնում են, որովհետև այս իշխանության հետ Հայաստանում ապագա չեն տեսնում։

Այս իշխանության բերած ապագան ու դրա նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը երևում է արտագաղթի այս թվերի մեջ։ Դրա պատճառները տարբեր են՝ սկսած անվտանգությունից, վերջացրած սոցիալականով ու քաղաքականով։

Իշխանությունների ու նրանց խոստացած ապագայի նկատմամբ քաղաքացիների վստահությունը երևում է նաև ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ ցուցանիշներում։ Այս տարվա 8 ամսում Հայաստանում 1110-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան անցած տարի, 1721-ով ավելի քիչ, քան 2022թ., 1602-ով ավելի քիչ, քան 2021թ., գրեթե 1000-ով ավելի քիչ, քան 2020թ.։

Այսպես են տնտեսական աճի արդյունքներն անդրադարձել ժողովրդագրական վիճակի ու քաղաքացիների տրամադրությունների վրա։

Մի կողմից ակտիվ արտագաղթ է, մյուս կողմից՝ ծնելիությունն է կրճատվում։

Եթե հավատալու լինենք իշխանություններին՝ Հայաստանում հազարավոր ու տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Բայց որքան էլ տարօրինակ է, այդ պայմաններում գործազրկությունն է մեծապես ավելացել, զբաղվածների քանակն է կրճատվել։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել 179.000 քաղաքացի, այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկների քանակը հասել է 204 հազարի։ Ավելացել է 25.000-ով։

Նախորդ տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը 13,7 տոկոս էր, այս տարի՝ 15,5 տոկոս. 1,8 տոկոսային կետով վատացել է։

Նույնը՝ նաև երկրորդ եռամսյակում. անցած տարվա երկրորդ եռամսյակում գործազուրկ էր գրեթե 161.000 քաղաքացի, այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 190.000 քաղաքացի։

Գործազուրկների քանակն ավելացել է 30.000-ով, գործազրկության մակարդակը՝ 11,7-ից դարձել 13,8 տոկոս։ Վատացել է 2,1 տոկոսային կետով։ Գործազրկության մակարդակը մեկ տարվա ընթացքում կտրուկ աճել է։

Որպեսզի տպավորություն չլինի, որ այս փոփոխությունները կապված են Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետ, ասենք, որ կրճատվել է նաև զբաղվածների քանակը։

Անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբաղված էր 1 մլն 129.000 քաղաքացի, այս տարվա առաջին եռամսյակում զբաղված է եղել 1 մլն 116.000 քաղաքացի՝ 13.000-ով պակաս։

Նույնը՝ նաև երկրորդ եռամսյակում. անցած տարվա երկրորդ եռամսյակում զբաղված էր 1 մլն 211.000 քաղաքացի, այս տարի 1 մլն 190.000 քաղաքացի՝ 21.000-ով պակաս։

Գրեթե 800.000 մարդ Հայաստանում աղքատ է։ Աղքատ է, որովհետև, ինչքան էլ իշխանությունները խոսեն ներառականության մասին, տնտեսական աճի արդյունքները խիստ անհամաչափ են բաշխվում հասարակության տարբեր խմբերի միջև։

Դրա համար հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում։ Սրանից հետևություննր անելու փոխարեն՝ իշխանությունները շարունակում են հասարակության բևեռացման խորացմանն ուղղված իրենց արտավոր քաղաքականությունը, որովհետև դրանով պայմաններ են ստեղծում իրենց հարստանալու համար։

Այդպես եղել է նախորդ տարիներին, նույնը սպասվում է նաև հաջորդ տարի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Հայաստանի իշխանությունները կարող էին եվրոպացիներից խնդրել ոստիկանական ուժեր՝ ընդդիմադիրների գրասենյակները շրջափակելու համար. Մանուկյան Ռուս-վրացական սահմանին մոտ 2000 բեռնատար է մնացել․ «Ինտերֆաքս» Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «ՎԱԶ 2104»-ը և «ՎԱԶ 21099»-ը․ կան վիրшվորներ Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հnւղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am