Նովոբուրեյսկի ավանի 5 օր անհետ կորած ղեկավարը գտնվել է սպանված
НТВ - ի փոխանցմամբ,Մերձամուրյան Նովոբուրեյսկի շրջանի ղեկավար Անդրեյ Նովոկրեշենկովին, որը նոյեմբերի 2-ից համարվում էր անհետ կորած, հայտնաբերել են սպանված: Դոլդիկան գյուղում հայտնաբերվել էր նրա մեքենան` այրված վիճակում, սակայն նրա մարմինը` բռնության հետքերով, գտել են երեկ: Նովոբուրեյսկիի սպանված ղեկավարը 3 երեխա ունի, համայնքի ինստագրամյան էջում համայնքի բնակիչները թողնում են բազմաթիվ ցավակցական գրառումներ` նշելով, որ նա սրտացավ ու բանիմաց ղեկավար է եղել:
