Օֆշորային սկանդալի հետքերով.Թուրքիայի վարչապետի մեկնաբանությունը

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը,  Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է իր երկու որդիների շուրջ ծագած օֆշորային սկանդալը և քննադատել է լրատվամիջոցներին, որոնք փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել հարցը: «Ես նավային ինժեներ եմ, ամբողջ կյանքում այդ գործով եմ զբաղվել, քաղաքականություն մտնելուց առաջ էլ գործս հանձնել եմ տղաներիս: Նրանք իրենց գործն են անում, ես՝ իմ: Սակայն նրանց մի խորհուրդ եմ տվել՝ պետության հետ երբեք գործ չանեք, պետական բանկերից ոչ մի աղբյուր չօգտագործեք: Նավաշինությունը գլոբալ գործ է, աշխարհի ամեն ծայրում էլ կա, սրա մեջ գաղտնի պահելու բան չկա:Համացանցն այսօր թույլ է տալիս ցանկացած մարդու ձեռք բերել ամեն տեսակի տեղեկություն յուրաքանչյուր գործարարի ունեցվածքի մասին »,- ասել է Թուրքիայի վարչապետը: Նա նաև պնդել է, որ իր որդիների՝ Թուրքիայում գտնվող ընկերությունները երկրի ամենախոշոր հարկատուներն են: «Իմ ժողովուրդն ինձ գիտի, ես անձեռնմխելիություն ունեմ, բայց տղաներս չունեն, այստեղից հրավիրում եմ՝ ով ցանկանում է՝ ամեն տեսակի հետաքննություն կարող է սկսել ու կատարել: Փողն այսօր կա, վաղը չկա, բայց մարդու համբավն իր հետ այն աշխարհ էլ է գնում: Երբ դուք մեզ մեղադրում եք հարկ չվճարելու համար, իմ որդիների ստամբուլյան ընկերություններն այս պետության ամենախոշոր հարկատուների ցանկում են տեղ գտնում», - ասել է Յըլդըրըմը: Հիշեցնենք, որ ըստ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի՝ Թուրքիայի վարչապետի որդիներ Էքրամ և Բյուլենթ Յըլդըրըմները բավականին մեծ գումարներ են ներդրել Մալթայում գտնվող նավաշինական օֆշորային ընկերություններում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am