Գաղտնի հանդիպում սահմանի՞ն

«Հրապարակ»-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը մոտ 10 հոգուց է բաղկացած եղել, այդ թվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ են եղել։ Մենք հարցում ենք արել ՀՀ ՏԿԵՆ եւ ԱԳՆ՝ խնդրելով մանրամասնել, թե այդ հանդիպման ժամանակ հայկական եւ թուրքական կողմերն օրակարգային ինչ հարցեր են քննարկել։ Օրեր են անցել, բայց դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել, ուստի որոշեցինք մեր աղբյուրներից ստացած տեղեկությունը հրապարակել։


Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ, որը մի քանի ժամ է տեւել, քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի բացման հարցը։ Նշենք, որ Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրիկ» անցակետը գտնվում է Շիրակի մարզի համանուն գյուղից մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Այստեղ խորհրդային տարիներին` մինչեւ Թուրքիայի կողմից սահմանի փակումը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետ է գործել։ Գյումրի-Կարս երկաթուղով երթեւեկել են ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար գնացքներ։ Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող այդ անցակետը գործել է մինչեւ 1993 թվականը, երբ Թուրքիան փակեց սահմանը, եւ երկու երկրների հաղորդակցությունն այս անցակետով դադարեցվեց։ Հիմնական երկու շենքերը` նախկին մաքսակետն ու «Ախուրիկ» կայարանը, գտնվում են անմիջականորեն Թուրքիայի հետ սահմանին։ Երբ դեռ հայ-թուրքական սահմանը բաց էր, «Ախուրյան-1» կայարանում բեռները նախնական ստուգումից հետո ուղարկվում էին «Ախուրյան-2» կայարան։

Ախուրիկի վարչական ղեկավար Մարզպետ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է այդ հանդիպման մասին, երկաթգծի հետ կապված որեւէ աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Գիտե՞ք ոնց․ գյուղը սահմանից մոտ 2 կմ հեռու է, էստեղից ոչինչ չի երեւում, ես որեւէ բան էդ մասով չեմ կարող ասել, քանի որ տեղեկացված չեմ: Երկաթգծի հետ կապված էլ ոչ մի հրահանգ չկա էս պահին, ոչինչ չի արվում։ Ասեմ, որ Ախուրիկով անցնում է երկաթգծի մի հատված, բայց գյուղի մեջ կանգառ էլ չկա, ո՞նց ասեմ՝ մենակ գծերն են, էլի․․․»,- ասաց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2009 թվականին, երբ նախաձեռնվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց` «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, նախատեսում էին վերանորոգել երկաթգիծը, անգամ Ախուրիկում վերանորոգման որոշ աշխատանքներ արվեցին։ Բայց բոլորովին վերջերս համացանցում լուսանկարներ հայտնվեցին Ախուրիկ բնակավայրից, որտեղ Գյումրի-Կարս երկաթգծի հատվածը գոմաղբով էր պատված։

Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումից հետո հայտարարվեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատելու սահմանի բացման տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։ Հայտնի է, որ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպումների արդյունքում պայմանավորվել էին դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացել, սակայն այդ պայմանավորվածությունն էլ մնաց թղթի վրա։

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am