ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության

«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ական երեսփոխանները երեկ բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու եւ նախկին թալանչիներին քննադատելու արդեն ձանձրալի դարձած արարողության․ ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին եւ, բռնանալով մայրենիի վրա, քծնում էր Նիկոլ Փաշինյանին։ Նրանց թվում էր սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը նախկին ԲՀԿ-ական է, բայց իշխանափոխությունից հետո արագ ճամբարափոխ եղավ:

Երեկ նա բյուջեին նվիրված իր ելույթում ասաց. «Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, ամենայն ազնվությամբ, ես իմ ընտանիքը պետք է վերցնեմ, գնամ այնտեղ, որովհետեւ միակ անվտանգ տեղը հենակետն է: Այդպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր: Տարբերությունն ակնհայտ է»։ Պատգամավորն այնքան ելույթ չէր ունեցել ամբիոնից, որ ակնհայտ դիսկոմֆորտի մեջ էր եւ մի կերպ էր բառերն իրար կապակցում, ինչը «մե խինդ, մե ուրախություն» էր առաջացրել պատգամավորական շարքերում եւ կառավարական օթյակում, անգամ Նիկոլ Փաշինյանն էր քթի տակ քմծիծաղում։

Համբարձումյանի ելույթից հետո մենք հարցրինք՝ փաստորեն, այնքան անվտանգ եք կահավորում մեր հենակետերը, որ անգամ ադրբեջանցիներին եք գայթակղել` եկել են, երկու տարուց ավելի մնացել Ջերմուկի, Սեւ լճի դիրքերում: Պատգամավորը ոլորեց աչքերն ու հորդորեց հարցերը գրավոր ուղարկել իրեն: Ինչո՞ւ գրավոր, բանավոր խոսքի հետ խնդի՞ր ունեք։ «Ինչպես տեսաք՝ չունեմ»,- իր ելույթից գոհ՝ հայտարարեց ՔՊ-ականը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am