Հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում
Roshen հրուշակեղենի աշխարհահռչակ ապրանքանիշը լրագրողական հետաքննության արդյունքում հայտնվել է այն ընկերությունների ցանկում, որոնք, ըստ հրապարակման, օֆշորային սխեմաների միջոցով խուսափում են հարկերի լրիվ վճարումից: Հայտնում է Tass-ը: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Համաձայն հրապարակման, 2017 թվականի հունվարից հոկտեմբեր ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 1,21 մլրդ ուկրաինական գրիվեն հարկ, որից 95 տոկոսը` անմիջապես պետբյուջե, մնացածը` այն երկրների բյուջեներ, որտեղ կա իրենց ներկայացուցչությունը` Լեհաստան, Հունգարիա, Լիտվա, Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Բուլղարիա: «Պանամական փաստաթղթի» գլխավոր օղակն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է, ով հրապարակման համաձայն, Բրիտանական Վիրգինյան կղզիներում ունի օֆշորային հաշիվներ, որոնց միջոցով մինիմալի է հասցրել իրեն պատկանող Roshen ընկերության հարկավճարները:
