Կրեմլում տեսել են նոր օֆշորային սկանդալի մասին հրապարակումները
Կրեմլում տեսել են նոր օֆշորային սկանդալի մասին հրապարակումները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Դուք գիտեք, որ դա պետական ընկերություն չէ, այլ մասնավոր։ Այդ պատճառով այս դեպքում մենք, իրոք, տեսել ենք լրատվամիջոցների հրապարակումները, բայց մենք չգիտենք մանրամասները»,– ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ–ում հրապարակել էին Appleby իրավաբանական ընկերության փաստաթղթերի արխիվը։ «Դրախտային դոսյե» (Paradise Papers) անվանումը ստացած նյութերում հիշատակվում են ավելի քան 120 համաշխարհային առաջնորդների անունները։ Նրանց թվում է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը, որը կապ ունի գազի վերամշակմամբ զբաղվող նավթաքիմիական «Սիբուր» ռուսական ընկերության հետ համագործակցող Navigator Holdings ընկերության հետ։
