ՇՏԱՊ․ Խաչատուր Սուքիասյանի Flyone ավիաընկերությունը չեղարկել է թռիչքը, ուղևորներին՝ թողել Փարիզում

Մեկ ամիս առաջ Flyone ընկերությունը ուղղակի պատանդ էր թողել իր ուղևորներին Միլանում։ Բազմաթիվ անգամներ նախատեսված չվերթի հետաձգումից հետո, այն ուղղակի չեղյալ էր համարվել․ ուղևորներին հրաժարվել էին տեղափոխել Հայաստան կամ տրամադրել կացարան, ուղևորները շուրջ երկու օր անելանելի վիճակում կարելի է ասել գերեվարված էին» Միլանում։ ՀԱՅԵԼԻ Մամուլի ակումբի հրապարակումից անմիջապես հետո այդ փնթի ու մարդկանց վրա թքած ունեցող ընկերությունը շուտափույթ կազմակերպեց ուղևորների տեղափոխումը Հայաստան։ Փոխհատուցման մասին, դե իհարկե, խոսք անգամ չի գնացել։

Այս անգամ ընկերությանը զոհ են գնացել Փարիզ-Երևան թռիչքի ուղևորները։ Նոյեմբերի 8-ին՝ ժամը 20։20-ին, նախատեսված թռիչքը 2 անգամ 2 ժամով հետաձգվելուց հետո ուղղակի չեղարկվել է։ Ընկերությունը չի տրամադրել ոչ մի հստակ տեղեկատվություն ոչ հետաձգման, ոչ էլ չեղարկման մասին։ Ուղևորներին պարզապես ուղղորդել են իրենց ուղեբեռը ետ վերցնելու։ Մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում։ Ասում են, թե առավոտյան 10։30-ին թռիչք կլինի, սակայն ուղևորները չեն հավատում դրան՝ հաշվի առնելով ընկերության խայտառակ վատ համբավը։

Ուղևորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ «մարդկանց սկզբից խաբել են, ազնիվ ուղևորներին «հիմարի տեղ են դրել», ասել են թե իբր ուշ է ինքնաթիռը թռել Երևանից, ապա ասել են, թե ճանապարհին ինքնաթիռը կանգնել է Մյունխենի օդանավակայանում վատառողջ ուղևորի պատճառով։ Մարդկանց ուղղակի 6 ժամ պահել են «Շարլ դը Գոլ» օդանավակայանում կեղծ տեղեկատվությամբ և հետաձգել թռիչքը։ Ես իմ 6-ամյա դստեր ու կնոջ հետ ուղղակի ուզում եմ տուն՝ Հայաստան, հասնել»։

❗️Ի՞նչ արդարացում կարող է տրամադրել Flyone-ը ավիաընկերության թանկ տոմսերը գնող ազնիվ ուղևորներին, որոնք իրենց երեխաների հետ ուղղակի փորձում են տուն հասնել։ Այս անգա՞մ էլ ընկերությունը կխուսափի պատասխանատվությունից և փոխհատուցում տրամադրելուց։

Միացե՛ք TELEGRAM-ին t.me/hayeliakumb

դիտվել է 3217 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am