Մերկելը ներգաղթյալների հարցում պաշտպանել է Հունաստանին
Интерфакс-ը գրում է ,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է Հունաստանին՝ երկիր ժամանող ներգաղթյալների աճող թվի ֆոնին, «Դուք իսկապե՞ս հավատում եք, որ եվրոգոտու երկրները, որոնք նախորդ տարի այդքան ջանք են ներդրել, որպեսզի պահպանեն Հունաստանն իրենց շարքերում, կարող են թույլ տալ Հունաստանին հայտնվել քաոսում:Դեմ եմ ներգաղթյալների համար սահմանների փակմանը մի երկրների կողմից` ի վնաս այլ երկրների:Դա իմ Եվրոպան չէ»,- ասել է կանցլերը, ում կարծիքով՝ եվրոպական պետությունները պետք է ընդհանուր ուղիներ գտնեն միգրացիոն ճգնաժամի լուծման համար: Նախօրեին միգրացիոն հարցերով հույն նախարար Յանիս Մուզալասը հայտնել էր, որ, իշխանությունների գնահատականով, մարտին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից Հունաստան կարող են ժամանել 50.000-ից մինչև 70.000 փախստականներ: Այժմ նրանց քանակը գերազանցում է 20.000-ը։
