Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը հետաձգվել է. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեքշաբթի օրը կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում թեեւ սպասվում էր, որ օրակարգային հարցերի մեջ պետք է լիներ նաեւ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները այս մասին լռում են:

Միայն հայտնի է, որ քննարկվել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածությունների հարցը, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել Քոչարյանի մասին, կուսակցականները ենթադրել են, որ հարցը դեռ չի հետաքրքրում նրան:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ իր «փոքրացած» թիմակիցներին պատմել է, թե ինքը Փաշինյանին բացատրել է, որ չպետք է տրվել այն երիտասարդների էմոցիաներին, որոնք ելույթ են ունեցել իր դեմ ՔՊ հայտնի նիստում:

Ներկայացրել է, որ իրեն հեռացնելը մեծ հարված կլինի ՔՊ-ին և կուրախանա ընդդիմությունը, ապա նաև հիշեցրել է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը դեռ ներկայացված չէ. ուստի սխալ կլինի իր հեռանալը: Ըստ ամենայնի՝ հենց հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի ներկայացման անհրաժեշտությամբ պայմանավորված Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկումն ու քվեարկության կազմակերպումը ՔՊ խմբակցությունում դեռ կհետաձգվի:

Իհարկե, Քոչարյանը «Հանրային»-ի եթերում խոստացել էր, որ հոկտեմբերին հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի և ԱԺ նիստ կհրավիրվի, սակայն չի կատարել խոստումը: Նա ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 07․ 11․ 24 թ համարում

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video) Մտածեցի՝ «հիմա ի՞նչ գյուղ է ծախել, որ թոշակները բարձրացնում է» (video) «Ստորացրե՞ց երեկ Փաշինյանն իր փոխոստիկանապետերին»․ Նարինե Դիլբարյան (video) Большая манипуляция Пашиняна и ЕС: чего на самом деле ждать от TRIPP? — Арешев раскрывает скобки (video) Գումարները փոշիացրել եք․ գնացի այնտեղ, շենքը տեղում եղավ՝ ներողություն կխնդրեմ․ Արման Ղազարյան (video) Ընտրություններից առաջ անհանգի՞ստ եք․․․ Գևորգ Պապոյանի արձագանքը (video) Նիկոլ քեզ չեմ ընտրի, ամեն ինչ խարաբ ա․ Գնդեվազի բնակիչ (video) Բժիշկների մոտ բունտ է հասունանում․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես են Նիկոլի բանկերը թալանում ժողովրդին. Գառնիկ Դանիելյան (video) Արցախից բռնատեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում (video) Իշխանությունը սարսափած է ընդդիմության միավորումից․ Էդգար Էլբակյան (video) Գյուղում անգամ կենտրոնական կոյուղի չկա, ամեն բնակիչ իր համար անցկացրել է կոյուղի․ Լուսակերտի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am