Խոսրովի առեղծվածային հրդեհը. անտառը սկսել է այրվել «հակահրդեհային միջոցառման» ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է: Վերջինիս խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ: Ավելի վաղ էլ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բնապահպանության նախարարությունից իրենց փոխանցված արբանյակային լուսանկարի բնօրինակն է պահանջել եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմինը «Հայանտառ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ եւ 297-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցանքը կատարելու մեջ: Մեղադրանքներից առաջինը պատիժ է նախատեսում գույքն անզգուշությամբ վնասելու եւ ոչնչացնելու համար, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: Երկրորդ մեղադրանքն առաջադրվել է անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում: Ըստ հարուցված գործի հոդվածների, ստացվում է, որ Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հակված է այն տեսակետին, որ «Հայանտառ»-ի աշխատակցի անփութության հետեւանքով է առաջացել հրդեհը: Ինչպես հայտնի է Խոսրովի անտառը սկսել է այրվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին հարող հատվածից: Հրդեհից ժամեր անց արբանյակից արված նկարահանումն էլ փաստել է, որ կրակի 3 օջախ է եղել, որոնք իրարից հեռու են եղել 3-ից 4 կիլիոմետր: Գրեթե իրատեսական չէ, որ մի մարդ անզգուշությամբ անտառի մի հատվածը հրդեհի, հետո անցնի 3 կիլոմետր ճանապարհ ու նորից անզգուշությամբ հրդեհի եւ վերջում մի անգամ էլ անցնի նույնքան ճանապարհ ու կրկին անզգուշությամբ հրդեհի: Մեկ այլ տարբերակ էլ կարող էր քննարկման առարկա դառնար, եթե ենթադրենք միառժամանակ անտառի 3 տարբեր վայրերում 3 տարբեր մարդիկ խորոված անելու նպատակով խարույկ վառած լինեին եւ երեք դեպքն էլ դուրս գար վերահսկողությունից, ինչը, սակայն նույնպես քիչ հավանական տարբերակ է: Չի կարելի բացառել հրդեհը դիտավորության արդյունք է, ու դրա դրա համար կան հիմնավոր կասկածներ: Հնարավոր վարկածները եւ հրդեհի իրական պատճառը հասկանալու համար այցելեցինք Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Գյուղացիների եւ մեր զրույցի առանցքը գյուղացիներին անտառ չթողնելու հարցն էր: Հրդեհի մասին բոլոր հարցերից հետո գյուղացիները խոսում էին բանջար հավաքելու արգելքի մասին: Սակայն համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը անտառը գյուղացիների կողմից հրդեհելու վարկածը ոչ միայն անհիմն է համարում, այլ՝ կտրականապես բացառում է: «Որ ասում են գյուղացիները գնացել, հրդեհել են, մտքներիցդ հանեք: Հակառակը՝ որ հրդեհվել է, ժողովուրդն ասել է՝ ով որ խոտ է հնձում, որս է անում, թող նա էլ գնա եւ հանգցնի, մենք չենք գնա հրդեհ հանգցնելու: Սա է եղել, թե չէ գյուղացին գնա, պաժառ տա, հեքիաթներ են»,- մեր զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: Գյուղում գտնվելու ժամանակ այցելեցինք Խոսրովի անտառի հրդեհի ենթադրյալ մեղավորին՝ Պետիկ Հովհաննիսյանին: Վերջինս «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի տեղամասի նախկին պետն է, հրդեհից հետո նրան ազատել են աշխատանքից: Պետիկ Հովհաննիսյանին հանդիպեցինք տուն գալու ժամանակ, սակայն նա կտրուկ մերժեց հարցազրույց վերցնելու մեր առաջարկը, ապա մի փոքր ուշ՝ խոսելով փաստաբանի հետ վերահաստատեց իր մերժումը: «Խոսրովի անտառ արգելոց»-ի նախկին աշխատակիցը խոսափեց նույնիսկ իր փաստաբանի անունն ասելուց: Այդուհանդերձ armtimes.com-ին հայտնի դարձավ, որ հրդեհի հիմնական մեղավորը միայն Պետիկ Հովհաննիսյանը չէ: Պարզվում է, որ «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձինք էլ կապ ունեն այս հրդեհի բռնկման հետ: Մեր տեղեկություններով՝ հրդեհից առաջ տեղամասի պետին հանձնարարավել է արգելոցի տարածքում խոտհունձ կազմակերպել, որն արգելված է: Հովհաննիսյանը չի ցանկացել ամռան տապին չորացած խոտը քաղել, սակայն նրա առաջ պայման են դրել՝ կամ կքաղես կամ կազատվես աշխատանքից: Իսկ խոտ քաղելն արդարացնելու համար միջոցառման անունը դրել են՝ հակահրդեհային միջոցառումների անցկացում: Իբրեւ թե՝ չոր խոտը քաղում են ճանապարհի եզրերից, որպեսզի հրդեհի բնկման պատճառ չդառան: Հովհաննիսյանը այլընտրանք չունենալով՝ սկսել է խոտը քաղել, որի ընթացքում քաղող սարքից կայծ է թռել եւ միանգամից այրվել է նախորոք քաղված եւ կուտակված չոր խոտը:  Անտառից խոտ քաղելը եւ վաճառելը լուրջ բիզնես է, որն այս տարվա երաշտի պայմաններում շատ շահութաբեր կլիներ: Հրդեհը մեծ թափ է հավաքել այն պատճառով, որ հրդեհին այդքան էլ լուրջ չեն վերաբերվել ԱԻՆ-ում: Մեր անանուն աղբյուրը պատմեց, որ եթե ժամանակին մեծ քանակի տեխնիկա հասնեին Ուրցաձոր, ապա հրդեհը չէր տարածվի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am