Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը, անդրադառնալով ամերիկյան ընտրություններին, նշել է բառացիորեն հետևյալը.

«...Մենք որևէ մեծ ակնկալիքի պատճառ չունենք...»:

Ըստ Մեդվեդևի, Ռուսաստանը ոչինչ չի շահում ԱՄՆ ընտրություններից, այլ կենտրոնացած պիտի լինի Ուկրաինայում ընթացող պատերազմում հաղթանակ տանելու վրա։

Պատճառաբանելով իր հիմնավորումը, նա նշել է.

Առաջին՝

Ռուսաստանի համար ընտրությունները ոչինչ չեն փոխի, քանի որ թեկնածուների դիրքորոշումները լիովին արտացոլում են երկկուսակցական կոնսենսուսը Ռուսաստանի պարտության անհրաժեշտության վերաբերյալ։

Երկրորդ՝

Կամալան հիմար է, անփորձ, վերահսկվող և վախենում է իր շրջապատի բոլոր մարդկանցից։ Փաստացի՝ երկրի ղեկավարումը կհայտնվի ամենակարևոր նախարարների և օգնականների մի խումբ մարդկանց ձեռքը, գումարած դրան կշարունակվի Օբամայի ընտանիքի կողմից անուղղակի ազդեցությունը նրա վրա :

Երրորդ՝

Հոգնած Թրամփն, ով հնչեցնում է «Ես գործարք կառաջարկեմ» և «Ես հիանալի հարաբերություններ ունեմ...» արտահայտություններ, նույնպես ստիպված կլինի հետևել համակարգի բոլոր կանոններին: Նա չի կարող դադարեցնել հակամարտությունը։ Ո՛չ մեկ օրում, ո՛չ երեք օրում, ո՛չ երեք ամսում: Եվ եթե նա իսկապես փորձի, դա կյանքի կոչել, ապա ապա կարող է կիսել Ջոն Քենեդիի ճակատագիրը:

Մեդվեդևը փաստացի հայտարարում է, որ ուկրաինական պատերազմի հետագա ճակատագիրը չի կարող կախված լինել Թրամփի ներկայիս դիրքորոշումից, քանի որ այդ պատերազմի մեջ ուղղակի շահագրգրված են ամերիկյան ազդեցիկ ռազմա-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչներչը: Եվ, եթե Թրամփն անտեսի այդ շրջանակների շահերը, ապա կունենա այն ճակատագիրը, որն ունեցավ Քենեդին, 1963-ին, երբ փորձում էր դիմակայել այն ժամանակվա ամերիկյան նույնատիպ շրջանակների շահերին:

Ինչքանով կարող է իրական դառնալ Մեդվեդևի կանխատեսումը, դժվար է ասել:

Նշենք միայն, որ միայն վերջին կես տարվա ընթացքում Թրամփի վրա իրականացվել է առնվազն երկու մահափորձ, ընդ որում մեկի ժամանակ, Թրամպը պատահական է փրկվել:

Իսկ դա նշանակում է, որ Թրամփի ներկայիս դիրքորոշումները տարբեր հարցերում ուղղակի հակասության մեջ են մտել ամերիկյան ազդեցիկ դիփ-սթեյթի շրջանակների հետ: Իսկ այդ ժամանակ, հայտնի է, թե ինչ է կատարվում:

Իսկ Մեդվեդևի այս նախազգուշացումը, նպատակ ունի ռուս հանրությանը հեռու պահել ավելնորդ պատրանքներից՝ կապված ամերիկյան ընտրության արդյունքի հետ:

Սակայն ամերիկյան ընտրության արդյունքը միայն ուկրաինական խնդրի վրա չի ազդի:

Այն կարող է ունենալ ավելի խորը գաղափարական և արժեքային ազդեցություն՝ ցույց տալով և նույնիսկ թելադրելով նոր թրենդ մյուս երկրների վրա:

Այլ հարց է, որ Ռուսաստանում այս խնդիրը հիմնականում դիտարկում են ռուս-ուկրաինական պրիզմայով, և այդ պատճառով էլ Մեդվեդևի գրառմանը համամիտ է ռուսական վերնախավի զգալի մասը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am