Սերժ Սարգսյանի անճար սիրաշահելը

Սերժ Սարգսյանը Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովից 3 շաբաթ առաջ, որտեղ նախատեսվում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, որոշել է Մոսկվային սիրաշահելու լուրջ և հետևողական քաղաքականություն վարել: Ահա, վերջին օրերին Սերժ Սարգսյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հարցազրույցներ է տալիս՝ Ռուսաստանի հետ քաղաքականից մինչև տնտեսական համագործակցության վերաբերյալ ծավալուն դիտարկումներով հանդես գալով: Ուշագրավ էր, օրինակ, նրա ակնարկ-արձանագրումը, թե՝ «ԵԱՏՄ-ից սպասելիքները մեծ էին»... Խոսել այն մասին, թե որքանով էր ճիշտ Հայաստանի ընտրությունը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը պետք չէ, քանզի այդ մասին խոսում են արդյունքները, Business FM-ին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը. «Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել, առաջին արդյունքները տեսանելի են: Նախ, 2016-ից սկսած Հայաստանում տնտեսական իրավիճակը կայունացել է, թեև փոքր, բայց աճ ենք արձանագրել: Այս տարվա ութ ամիսների կտրվածքով մենք ունենք ՀՆԱ շուրջ 5% աճ: Անցած տարի արձանագրել ենք արտահանման աճ ինչպես ՌԴ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ և նախորդ տարվա յոթ ամիսների ցուցանիշի համեմատ այս տարի արդեն աճը ավելի քան 34% է կազմել: Երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության աճը կազմել է ավելի քան 25%»: Հարցին, թե հատկապես ո՞ր ոլորտներն են ակտիվ զարգանում ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ, նախագահը, նախ, նշել է գյուղատնտեսությունը: Սերժ Սարգսյանը մատնացույց է արել նաև արդյունաբերական կոոպերացիան: «Մենք վստահ ենք, որ մեքենաշինության ռադիոէլեկտրոնիկայի, սարքավորումների արտադրության մեջ մենք կարող ենք համատեղ արտադրել մրցունակ արտադրանք: Կա նման հնարավորություն: Եվ մենք արդեն ասում ենք, որ զբաղվում ենք այդ հարցով մեր ռուս գործընկերների հետ միասին... Մեր պետության տարածքում ստեղծում ենք համատեղ ձեռնարկություններ, հետագայում, հնարավոր է, այդ ձեռնարկությունների կոոպերացիան ռուսական ընկերությունների հետ: Այստեղ մեծ ներուժ կա, օգտագործելու ենք այդ հսկայական պոտենցիալը»,- նշել է նախագահ Սարգսյանը: Ամփոփելով ԵԱՏՄ-ում երկու տարիները, Սերժ Սարգսյանը նշել է, որ սպասելիքները մեծ էին ու թեև այն իրավիճակը, որ ձևավորվեց համաշխարհային տնտեսության մեջ, ռուսաստանյան տնտեսությունում, նվազեցրեց ԵԱՏՄ-ի անդամակցության կանխատեսվող արդյունքը, այդուհանդերձ այն ակնհայտ է: Բացի այդ, ռուսական ռուբլու արժեզրկումը նվազեցրեց Հայաստանի եկամուտները, իսկ ռուբլու կայունությունն ամենակարևոր գործոնն է. «Այն հանդիսանում է մեր գյուղատնտեսական արտադրանքի սպառման երաշխիքը, քանզի պայմանագրերը միշտ չէ, որ ռուբլով են կնքվում, այլ նաև դրամով: Եվ ռուբլին, և դրամը կապված են դոլարի հետ: Մենք փոքր տնտեսություն ունենք և, գուցե, ավելի հեշտ է լուծել այդ խնդիրները: Եթե մենք կարողանանք առաջիկայում մոտեցնել մեր արտահանման և ներկրման ցուցանիշները, ապա դա կբերի որոշակի հավասարակշռության և մեզ մոտ միշտ կայուն կլինի: Բայց դրա համար հարկ է մեծ ջանքեր գործադրել»,- հավելել է նա: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն Պուտինին չզայրացնելու, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կարևորելու, և Հայաստանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին հայտնելու քաղաքականություն է տանում, կարծես, ձգտելով, ամեն ինչ անել, որպեսզի Մոսկվան չխոչընդոտի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայի դերը կարևորելու քաղաքականություն է տանում վերջին մի քանի օրերին, իսկ դրան զուգահեռ պաշտոնական Երևանը նաև «հավակնոտ է» որակում ստորագրվելիք ԵՄ - Հայաստան համաձայնագիրը: Եվրաինտեգրման հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկումներին մասնակցող փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ նոյեմբերին Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Ինչպես Հանրապետության նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբեր ամսին ստորագրել համաձայնագիրը: Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացը առաջ է շարժվում՝ ըստ նախատեսված պլանի: Ավելի հստակ ես չեմ պատկերացնում ինչ կարելի ասել՝ փարատելու համար այն բոլոր մտահոգությունները, որ գոյություն ունեն այսօր այս խնդրի հետ կախված», ասել է Կարեն Նազարյանը՝ ստորագրվելիք փաստաթուղթն որակելով՝ «հավակնոտ»: Համաձայնագիրը բանակցվում էր 2015-ի վերջից: Հիմքում, փոխարտգործնախարարի խոսքով, ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության հանձնառություններն են: Բայց Հայաստանը նաև տնտեսական ակնկալիքներ ունի․ - «Համաձայնագիրը նաև նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում: Այն կնպաստի ավելի սերտ տնտեսական համագործակցությանը՝ բարելավելով բիզնեսը կարգավորող միջավայրը: Այն նոր հնարավորություններ կտա նաև բիզնեսի ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար: Եվ համաձայնագրի համապարփակ, ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվելու տնտեսական և, մասնավորապես՝ համաշխարհային, եվրոպական տնտեսությունում»: Բոլորին նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցն է հետաքրքրում։ Կարեն Նազարյանն ասել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունն իրենից ներկայացնում է գործողության ծրագիր, որը «պետք է բանակցվի անդամ պետությունների հետ»․ «Այդ բարեփոխումներ պարունակող փաթեթ է լինելու, որի մեջ կարող են ներառվել նաև օրենսդրական որոշ նախաձեռնություններ, որ Հայաստանը պետք է իրականացնի: Այս պահին այսքանը կարող եմ ասել, քանի որ փաստաթուղթը դեռևս չի բանակցվել: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարարը անձամբ և մենք բոլորս, այդ թվում նաև մեր պետական այրերը, առաջին հերթին առիթներով հիշեցնում են եվրոպական կողմին, որ 2015թ. Ռիգայի գագաթնաժողովում ունենք ստանձնած համատեղ հանձնառություն, և շատ կարևոր է այդ հանձնառության իրականացումը»: Նախատեսվում է, որ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կմեկնարկի, երբ Եվրոպական հանձնաժողովը ստանա համապատասխան մանդատ: Թեև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցած շաբաթ հանդիպած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մինչդեռ, համոզմունք էին հայտնել, որ ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը կարող է մեկնարկել արդեն այս տարեվերջին՝ Հայաստան - ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումից հետո: Հավելենք նաև, որ հաջորդ տարի Եվրամիության երկրները, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, Հայաստանի կառավարությանը դրամաշնորհների ու վարկերի միջոցով կտրամադրեն մոտ 70 միլիոն եվրո։ Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am