Շուկան շարունակում է տաքանալ. Կենտրոնական բանկը խստացնում է բանկերին ներկայացվող պահանջները

Վերջին տարիների համատարած վարկավորման պատճառով՝ բանկային համակարգում վարկային շուկայից թելադրված ռիսկերը գնալով խորանում են։ Շուկան շարունակում է տաքանալ ու նոր ռիսկեր կուտակել՝ հատկապես քաղաքացիների վարկային բեռի ու եկամուտների անհամաչափ աճի պատճառով։ Սա կարծես սկսել է անհանգստացնել Կենտրոնական բանկին։

Թեպետ արտաքուստ բանկային համակարգն ու վարկային շուկան հանգիստ են, Կենտրոնական բանկը վերջերս աննախադեպ քայլ կատարեց. Որոշեց բարձրացնել, այսպես կոչված, կապիտալի հակացիկլիկ շեմը։

Երկար ժամանակ պահպանվող 1,5 տոկոսից այն հասցվեց ռիսկով կշռված ակտիվների 1,75 տոկոսին։ Նույնիսկ մի փոքր ցածր, քան ենթադրյալ շոկի արդյունքում ակնկալվող անսպասելի կորուստների կլանման համար անհրաժեշտ հավելյալ կապիտալի գնահատված պահանջարկը։

Շեմի այս փոփոխությունը բանկերին ներկայացված պայմանների ուղղակի խստացում է։ Դրանով Կենտրոնական բանկը պարտադրում է բանկերին ավելի շատ ազատ միջոցներ պահել հաշիվներին՝ հնարավոր շոկերը հաղթահարելու համար։

Որոշումը ԿԲ-ն պայմանավորել է վարկային շուկայի որոշ հատվածներում գրանցված վարկավորման բարձր աճով։ Խոսքը՝ մասնավորապես հիփոթեքային, սպառողական ու շինարարությանը տրամադրվող վարկերի մասին է։

Տարվա ընթացքում, ըստ Կենտրոնական բանկի, բանկերի վարկային պորտֆելի աճի տեմպը շարունակել է պահպանվել բարձր մակարդակում։ Բայց դրան մեծապես նպաստել են տնային տնտեսություններին ու շինարարությանը տրամադրված վարկերի բարձր աճը։

Պահպանվել են դեռևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակում գրանցված սպառողական վարկերի բարձր աճի տեմպերը։ Չնայած որոշ չափով թուլացել է հիփոթեքային վարկերի տարեկան աճի տեմպը, այն ևս շարունակել է գտնվել բավական բարձր դիրքում։

Հիփոթեքային և սպառողական շուկաներում վարկավորման այս ակտիվությունը տեղի է ունեցել գերազանցապես քաղաքացիների վարկային բեռի ծանրացման հաշվին։ Ու մինչ քաղաքացիների վարկային բեռը մեծ տեմպերով ավելացել է, դանդաղել է եկամուտների աճի տեմպը։ Քաղաքացիների վարկային բեռն անհամեմատ ավելի արագ է աճել, քան եկամուտները։ Եկամուտների աճի տեմպը թուլացել է, վարկային բեռինը՝ արագացել։

Սա մեծացրել է վարկային շուկաներում կուտակված ռիսկերը, որոնք առանց այդ էլ վերջին տարիներին էապես ավելացել են՝ համատարած ու անխնա վարկավորման պատճառով։ Բանկերի վարկային պորտֆելի գրեթե կեսը տեղաբաշխված է հենց սպառողական վարկերի և հիփոթեքի շուկայում։

Հայաստանի քաղաքացիներին տրամադրված սպառողական վարկերը, հրապարակված վերջին տվյալներով, հասել են 1 տրիլիոն 255 մլրդ դրամի։ Այսօրվա փոխարժեքով այն համարժեք է ավելի քան 3,2 մլրդ դոլարի։

Եվս շուրջ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ են կազմում հիփոթեքային վարկերը։

Սրանց տարադրամային արժեքը շատ չի տարբերվում սպառողական վարկերից՝ 3,2 մլրդ դոլարից մի փոքր պակաս։

Այս երկու շուկաներում քաղաքացիների վարկային բեռը հասել է 6,4 մլրդ դոլարի, ինչը հսկայական ծանրաբեռնվածություն է տնային տնտեսությունների վրա։

Միայն վերջին մեկ տարվա ընթացքում բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերն ավելացել են 257 մլրդ դրամով, սպառողական վարկերը՝ շուրջ 227 մլրդ դրամով։ Առաջինի դեպքում աճը կազմել է՝ 26, երկրորդի դեպքում՝ 27 տոկոս։ Այս երկու շուկաներում տարվա ընթացքում կուտակված վարկային բեռի աճի տեմպն անգամներով գերազանցել է աշխատավարձերի տեսքով քաղաքացիների ստացած եկամուտների աճի տեմպին։

Տարեկան կտրվածքով միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 6,6 տոկոսով։

Քաղաքացիների վարկային բեռի ու աշխատավարձերի աճերի այս անհամաչափությունն էլ սկսել է անհանգստացնել Կենտրոնական բանկին։ Չնայած այս պահին չսպասարկվող վարկերի կշիռը բանկային համակարգում մեծ չէ՝ ընդամենը 1,3 տոկոսի սահմաններում է, այնուհանդերձ հիփոթեքի և սպառողական վարկերի շուկաներում կուտակված ռիսկերն առաջիկայում առարկայանալու մեծ պոտենցիալ ունեն։ Հատկապես որ, դրան նպաստում են նաև տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսներն ու այստեղ կուտակվող եկամուտների աճի տեմպի դանդաղումը, ինչն աստիճանաբար փոխանցվում է քաղաքացիների եկամուտների վրա։

Կենտրոնական բանկը մտահոգություններ ունի նաև շինարարությանը տրամադրվող վարկերի ակտիվության առումով՝ պայմանավորված հատկապես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող դրսևորումներով։

Անշարժ գույքի շուկայում գների աճի տեմպը դանդաղել է, մինչդեռ շարունակում է արագ տեմպերով ավելանալ շինարարության վարկավորումը։

«Վերջինս կարող է ազդակներ պարունակել շինարարության ճյուղի պարտքային բեռի աճի, անշարժ գույքի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերի և դրանից ածանցվող վարկային կորուստների հնարավոր աճի վերաբերյալ»,- կարծում են Կենտրոնական բանկում։

Շինարարության ոլորտը տնտեսության այն հատվածներից է, որը վերջին տարիներին էապես ծանրաբեռնվել է վարկային բեռով։ Շինարարությանը տրամադրված բանկային վարկերը, միայն ռեզիդենտների մասով, հասել են 593 մլրդ դրամի։ Այն արդեն զգալիորեն առաջ է անցել անգամ արդյունաբերության վարկավորումից։

Շինարարությունը դարձել է վարկային շուկայի ամենաարագ աճող հատվածը։ Աճը գերազանցել է 36 տոկոսը։

Վերջին մեկ տարվա ընթացքում ռեզիդենտների մասով շինարարությանը հատկացված բանկերի վարկային պորտֆելն ավելացել է շուրջ 160 մլրդ դրամով։

Վարկային շուկայում տեղի ունեցող այս պրոցեսներն ուղիղ կապ ունեն անշարժ գույքի շուկայի ու պատուհաս դարձած եկամտային հարկի վերադարձի ծրագրի հետ։ Վարկային շուկայի որոշ սեգմենտների տաքացումը գալիս է այդտեղից։ Այն բանկային համակարգում ու անշարժ գույքի շուկայում երկարաժամկետ ռիսկեր է ստեղծել, որոնք կարող են ակտիվանալ ցանկացած պահի։ Դրան մեծապես նպաստել են կառավարությունն ու Կենտրոնական բանկը։ Այն, ինչ հիմա ուշացած փորձում է անել Կենտրոնական բանկը՝ ուղղված է այդ ռիսկերից ածանցվող հնարավոր շոկերի կլանմանը։ Այլ հարց, թե դա ինչքանով կհաջողվի։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am