Անգրագետ Փաշինյանին ասեք՝ եթե խելքը չի հասնում, կոնյակից, շամպայնից չխոսի․ Հրանտ Բագրատյան

Օրերս Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց՝ վերջերս են իմացել, որ շոմպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույն էլ՝ կոնյակը:

«Այսօր, երբ խոսում ենք, որ շատ ուղղություններով արտահանման խնդիրներ ունենք, դրանց մի մասը կապված է այս երևույթի հետ: Մենք գալիս ենք սովետական շոմպայն սպառողական կուլտուրայից: Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը։ Դա վերաբերում է այն բրենդին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից: Սրանք բաներ են, որոնք առաջին հայացքից հասանելի չեն, բայց առանց այսպիսի հարցերի առերեսվելու ու դրանց լուծում տալու, հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ»,- հայտարարել է նա:

 

Թեմայի շուրջ hayeli.am կայքը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր  Հրանտ Բագրատյանի հետ․

- Պարոն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս է իմացել, որ Կոնյակը ֆրնասիական քաղաք է երկրի արևմուտքում, իսկ Շամպայնը՝ ռեգիոն՝ երկրի արևելքում։ Այստեղից նա եզրակացրել է, որ մենք չենք կարող արտադրել շամպայն և կոնյակ։ Խնդրեմ Ձեր գնահատականը։

- Այստեղ նորություն չկա. մենք գործ ունենք հերթական անգրագիտության հետ։ Մարդը, երբ մակարդակ չի ունենում, նա որևէ թեմայի շուրջ խորհդատվություն չի հարցնում և հաճախ ամենապրիմիտիվ մեկնաբանություններն ու բացատրություններն է տալիս։
Իհարկե՝ Կոնյակը քաղաք է Ֆրանսիայի արևմուտքում, իսկ Շամպայնը՝ ռեգիոն։ Ամբողջ հարցը նրանում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը և՛ Վրաստանը կարող են օգտագործել այդ բառերը։ Նշեմ պատճառները՝

Կոնյակի ապելիացիայի մասին օրենքը Ֆրանսիայում ընդունվել է 1909 թվականին, մինչդեռ 1887-ից ի վեր Հայաստանը կոնյակ է արտադրում, հետևաբար, այդ օրենքը չի կարող Հայաստանի վրա տարածվել։ Այս հարցը բազմիցս քննարկվել է միջազգային հարթակներում, դատարաններում և միշտ հաղթել է Հայաստանը։ Այս ամենն իմանալու համար Նիկոլ Փաշինյանը պետք է  խորհուրդ հարցներ, բայց նա ամեն անգամ իր կիսատ բարձրագույն կրթությամբ լուծումներ է տալիս, որոնք մեծամասամբ հակասում են իրականությանը։

Ինչ վերաբերվում է շամպայնին, պետք է նշեմ՝ այդ բառն օգտագործում են և՛ ուկրաինացիները, և՛ ռուսները։ Նրանք հրաժարվում են այն չօգտագործել մի պարզ պատճառաբանությամբ՝ ավելի քան 70 տարի Խորհրդային Միությունում այդ բառն օգտագործվել է, և սպառողն այդ արտադրանքն արդեն ընկալել է որպես շամպայն։ Միջազգային օրենքը պաշտպանում է սպառողի իրավունքը։ Սպառողը մեղավոր չէ, որ ԽՍՀՄ-ում 70 տարի այդ բառն ապօրինաբար օգտագործվել է։

-Պարոն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանը միա՞կն է, որ այս հարցը բարձրացնում է, թե՞ այլ մարդիկ էլ են եղել, կամ կան։

-Անկեղծ ասած կոնյակի մասով այդ անհեթեթ բացատրությունը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը, սկսվել է դեռևս Տիգրան Սարգսյանից։ Առանց խորանալու այս փաստարկների մեջ, 2012 թվականին Տիգրան Սարգսյանն առաջարկեց և ԱԺ-ն ընդունեց օրենք արբունի մասին։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ այս հարցում, ավելին՝ գործում է տանդեմ՝ իր ու Տիգրան Սարգսյանի միջև։

Ես կարող եմ մի օրինակ էլ բերել՝ Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է կառուցվեր հարավում՝ Զանգեզուրում, որը Նիկոլ Փաշինյանը համառորեն չի կառուցում և կառուցում է՝ Երևան-Գյումրի ճանապարհը, որն էլ հայտնի չէ՝ երբ կավարտեն։ Հիշենք՝ նա քննադատում էր՝ ինչ սխալ որոշում են կայացրել, որ Երևանից Գյումրին են վերցրել, ոչ թե՝ Երևանից-Զանգեզուրը։ Հիմա մենք հասկանում ենք՝ որքան կարևոր կլիներ, որ լիներ Երևան-Զանգեզուր ճանապարհը, և Փաշինյանը, սա քննադատելով, ըստ էության շարունակեց Տիգրան Սարգսյանի արատավոր պրակտիկան։

Աղավնի Մանուկյան

դիտվել է 6004 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am