Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով

Աննա Հակոբյանը, ով Նիկոլ Փաշինյանի կինն է և խփում է պադավատապետության, թիկնազորապետության բոլոր ռեկորդները, մտել է նախընտրական քարոզարշավի մեջ: Ձեռքի հետ էլ փող է հավաքում: Հիմա դրան «Ընթրիք՝ հաջողակ տղամարդկանց հետ» են ասում: Այդ անհաջող հաջողակներից 53 հատ ներկայացել էին ընթրիքի: Մարդա 1 միլիոն էր մուտքը: Իսկ թե ինչքան էր ելքը, Աննա Հակոբյանը կիմանա:

Ասում են՝ հավաքում ենք, որ ուրիշներին օգնենք: Ժողովրդական լեզվով՝ հարսի համապատասխան տեղով փեսուն են լավություն անում:

Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցողները նրա համար ֆոնային կամ ժամանակակից լեզվով ասած՝ «ռիլզային» դերակատարում ունեին, քանզի Տիկին Հակոբյանը նրանց 1 միլիոնի կարիքն իրականում չունի (Արցախի հանձնումը շատ բարձր եկամտաբերություն է ապահովել Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին, ու եթե սրան էլ գումարում ենք Լֆիկի ու մյուս «հեղափոխական» օլիգարխների մուծումները, ապա պատկերը գերօլիգարխիկ է դառնում): Դա ընդամենը ֆոն է: Վարչապետ դառնալու ցանկություն հայտնող Աննայի համար ապահովվող ֆոն:

Դատելով Հակոբյանի վարքագծից, արժեհամակարգից, արևելյան աշխարհայացքից ու այլ բաներից՝ նրա կուռքը կամ ընդօրինակման առարկան Մեհրիբանն է՝ Իլհամ Ալիևի կինը:

Մինչև 2020-ի պատերազմն Ադրբեջանում խոսում էին այն մասին, որ Իլհամը կնոջն է փոխանցելու իշխանությունը: Կամ էլ՝ Փաշաևների ընտանիքն է Ալիևից վերցնելու աթոռը: Այն օրերին Իլհամի գործերը լավ չէին. Թուրքիան դրդում էր պատերազմի, իսկ Իլհամը վախենում էր: Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի Իլհամը ոչ միայն չվախենա, այլ նաև անցնի գործի: Արդյունքները հայտնի են:

Ի դեպ, Աննա Հակոբյանը պատերազմից առաջ սկսել էր քիրվայության քարոզն ու Արցախը հանձնելու նախապատրաստումը: Նրա հայտնի կարգախոսն էր՝ «Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի»: Նիկոլը կյանքի կոչեց այդ կարգախոսը, բայց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռգոռոցների ներքո:

Հիմա եկել է Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելու փուլը, որի անունը դրել են «Խաղաղության խաչմերուկ»: Դրսի ուժերը մտավախություն ունեն, որ գործը կարող է գլուխ չբերվել. Նիկոլը կարող է թռնել: Դրա համար էլ մի քանի ուղղությամբ աշխատում են, այդ թվում՝ «ռասկրուտկա» են անում Աննա Հակոբյանին: Արդեն իսկ արևմտյան փողերով շրջանառության մեջ են դրվել տեսահոլովակներ, որտեղ խոսվում է այն մասին, որ կանայք ավելի լավ բանակցող են ու ավելի շուտ խաղաղություն կբերեն: «Տակից» հասկացնում են, որ Աննային է պետք բրդել առաջ, որ, իբր, խաղաղություն բերի:

Ըստ ամենայնի՝ Աննան «զապասնոյ» տարբերակ է արևմտաթուրքական ուժերի համար: Սա այն դեպքում, եթե Նիկոլով չձգեն, կամ էլ՝ անդրանիկքոչարյանները որոշեն նոր «հոկտեմբերի 27» անել (այդ մասին Անդրանիկ Քոչարյանն ակնարկել է):

Երկու վախ կամ երկուսի վախ

Աննայի ակտիվացումը պայմանավորված է նաև նրա ու իր անհաջող ամուսնու վախերով ու կասկածամտությամբ: Նիկոլը ոչ մեկին չի վստահում, Աննան էլ: Վերջինս, ըստ տարածված տեղեկությունների, հսկայական ազդեցություն ունի քաղաքական որոշումներում և Հայաստանի թրքացման հիմնական օպերատորներից է: Իրենք վախենում են, որ կարող են շատ ծանր վիճակում հայտնվել ու դրա համար էլ պատրաստվում են հնարավոր բոլոր սցենարներին: Այս ամենին գումարվում են նաև Աննայի հավակնությունները:

Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլը որպես տղամարդ «պադկաբլուչնիկ» է: Չի բացառվում, որ Աննան որոշել է ֆորմալիզացնել ոչ ֆորմալը և զբաղեցնել ամուսնու տեղը, ինչը ենթադրում է միջնադարյան ոճի պալատական խարդավանքներ:

Թե այս ամենից ո՞ր գործոնն է հատկապես Աննային մղել ակտիվության, դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ՝ բոլոր գործոններն էլ կան: Հայաստանի թրքացման սրանց սցենարը ենթադրում է նաև Աննայի մեհրիբանացում, պարզապես ավելի գեղցի տարբերակով:

Լուծումը մեկն է՝ քաղաքական աղբանոց ուղարկել Հայաստանն այս վիճակին հասցրած զույգին:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2139 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am