Մակրոնը նամակ է հղել Արամ Ա-ին եւ խոսել Արցախյան հիմնախնդրից ու Հայոց ցեղասպանությունից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Մակրոնն առաջին հերթին վստահեցրել է, որ Ֆրանսիան միջազգային իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել խաղաղության եւ ապահովության համար, հատկապես` Միջին Արեւելքում՝ պահպանելով ազգային եւ կրոնական զանազանությունն ու ինքնությունը, որը շրջանի յուրահատուկ հատկանիշներից է, գրում է yerkir.am-ը Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է պայքարել ծայրահեղության դեմ՝ պաշտպանելով ազգային եւ կրոնական ծայրահեղության ու բռնության զոհ դարձած համայնքներին: Անդրադառնալով  Սիրիայի ճգնաժամին՝ Մակրոնը շեշտել է արդարության վրա հիմնված` ճգնաժամի քաղաքական լուծման կարեւորությունը, որպեսզի Սիրիայի ժողովուրդը` բոլոր համայքները, կարողանան ապրել խաղաղության մեջ՝ հարգված տեսնելով իրենց մարդկային իրավունքները: Ֆրանսիայի նախագահը նաեւ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Նշելով, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Միջին Արեւելքը դեռեւս ապրում է բռնության եւ բռնակալության մթնոլորտում՝ Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը եւ շարունակելու է շեշտել ճշմարտության ու հավաքական հիշողության պահպանման կարեւորությունը աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Մակրոնը միաժամանակ ընդգծել է, որ «Ֆրանսիան անկեղծ բարեկամ է Հայաստանի եւ ամբողջ աշխարհում ապրող հայերի համար»: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ «Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրով բանակցություններում մնայուն լուծում գտնելու հարցին՝ հօգուտ շրջանի բոլոր ժողովուրդների»: Նամակի ավարտին Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող հզոր բարեկամությունը՝ Լիբանանը որակելով գոյակցության, բազմազանության եւ ժողովրդավարության օրինակելի երկիր, ուր հայ համայնքն ունի իր կարեւոր դերը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am