Իշխանությունները հենվում են հոգեբուժարանում բուժվածի ցուցմունքի վրա. Անահիտ Թարխանյան

Իշխանությունները հենվում են հոգեբուժարանում բուժվածի ցուցմունքի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել «Ոտքի Հայաստան» նախաձեռնությն անդամ, «Ռադիո Հայ» լրատվամիջոցի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանի կինն Անահիտ Թարխանյանը: Հայտարարությունում ասվում է. «Սկսած 2013 թ՝ այն պահից, երբ Անդրիաս Ղուկասյանը առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում եւ երկրում իշխանության հանդեպ ձեւավորված մենաշնորհին մարտահրավեր նետեց, սկսվեցին մեր ընտանիքի համակարգված հետապնդումները, իսկ 2016 թ հուլիսին իմ ամուսնուն ապօրինի ձերբակալեցին կեղծ մեղադրանքով եւ արդեն 15 ամիս է, ինչ պահում են կալանքի տակ։ Այդ ողջ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները համոզում էին միջազգային հանրությանը, իրավապահ կազմակերպություններին եւ Հայաստանի հասարակությանը, որ Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելը չի հանդիսանում քաղաքական ընդդիմախոսի հետապնդում, այլ պայմանավորված է կատարված հանցագործությունների ծանրակշիռ ապացույցներով։ 2017 թ օգոստոսի մեկին մեկնարկեց Անդրիաս Ղուկասյանի հանդեպ դատավարությունը, որին Հատուկ Քննչական կոմիտեն ներկայացրեց անցյալ տարվա ընթացքում հավաքած, ամուսնուս մեղավորության, այսպես կոչված, ապացույցները։ Արդեն իսկ քննության վերջին եւ դատավարության նախապատրաստման փուլերում, երբ հասանելի դարձան մեղադրող կողմի ապացույցները, ակնհայտ դարձան Անդրիաս Ղուկասյանի գործում աղաղակող իրավախախտումները, փաստերի նենգափոխումը եւ մանիպուլյացիան։ Փաստաբանները եւ Անդրիաս Ղուկսայանը դատախազին եւ դատարանին ներկայացրել են 35-ից ավել միջնորդություն, սակայն դրանք բոլորը մերժվել են, ինչով եւ խախտվել է մեղադրյալի գործուն պաշտպանության հիմնարար իրավունքը։ Արդեն 3 ամիս ընթացող դատավարության ապոթեոզը հանդիսացան մեղադրանքի գլխավոր վկա Գնունի շուկայի պահակ, երկու անգամ դատված, պարանոյիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժում ստացած Գեղամ Զելիմխանի Սահակյանի ցուցմունքները, որոնց վրա էին հենվում Հայաստանի իշխանությունները։ Հարցաքննության առաջին իսկ րոպեից Սահակյանը կեղծ ցուցմունքներ էր տալիս, այդ թվում այնպիսի տարրական հարցերում, ինչպիսիք են ստացած կրթությունը, դատվածությունների առկայությունը, հոգեբուժարանում բուժվելու փաստը եւ այլն։ Արդեն այդ փուլում դատավորը եւ դատախազը դրսեւորեցին վկայի անթաքույց քողարկում՝ այդպիսով խախտելով արդար դատավարության հիմնարար սկզբունքը։ Մեղադրողի կողմի գլխավոր վկայի հարցաքննության ընթացքում պարզվեց, որ նա արդեն երեք տարի է չի ստանում համապատասխան մասնագիտական բուժում, եւ այդուհանդերձ հենց իր ցուցմունքները ընկած են ողջ դատավարության հիմքում։ Հարցաքննության ընթացքում Սահակյանը շփոթում էր մանրամասները եւ տալիս էր հակասական ցուցմունքներ։ Հոկտեմբերի 31-ի դատական նիստը բացահայտեց Անդրիաս Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքի չհիմնավորված եւ անհեթեթ լինելը եւ ամբողջապես զրոյացրեց Հայաստանի իշխանությունների պնդումը առ այն, որ իրենք ունեն հիմնավորված ապացույցներ Անդրիասին կալանքի տակ պահելու համար։ Սույն դատական նիստը կասկածների տեղիք չթողեց, որ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը հանդիսանում է քաղաքական հետապնդում եւ կանխամտածված կերպով ընդդիմախոսի մեկուսացում՝ Հայաստանի իշխանության քաղաքականության հանդեպ քաղաքացիական դիմադրությունը եւ ընդդիմությունը թուլացնելու նպատակով։ 21-րդ դարում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների առաջնայնությունը, Հայաստանի իշխանությունները չեն խորշում մանիպուլյացիայից եւ փաստերի նենգափոխումից, այդ թվում նաեւ միջազգային հարաբերություններում, սեփական քաղաքացիների եւ ընդհանրապես հանրության իրավունքների եւ ազատությունների ոտնահարման նպատակով։ Այսօր մեզ բոլորիս հարկավոր է միավորել քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, մտավորականության ջանքերը Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, բարձրացնելով միջազգային հանրության առջեւ սեփական քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարող բոլոր մակարդակների ղեկավարների պատասխանատվության հարցը, ընդհուպ մինչեւ անհատական պատժամիջոցների կիրառում։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am