«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազության դատախազները Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ վարչության նիստի տեսանյութի հրապարակումից են տեղեկացել, որ դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը արդարադատության նախարար է նշանակվում ու լքում է համակարգը։
Անգամ դատախազները ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ Գալյանը կա՛մ վերջին պահին է իմացել, որ նախարարի թեկնածուներից մեկն է, կա՛մ նրանից պահանջել են չխոսել որեւէ մեկի հետ մինչեւ ՔՊ վարչության մոտ «քննություն» հանձնելը: Արդյունքում, Գալյանի հեռանալուց հետո, համակարգում սկսվել են խոսակցությունները, որ դեռեւս 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը առաջիկա օրերին պաշտոնից ազատման դիմում կգրի:
Բանն այն է, որ երբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստանձնեց իր լիազորությունները, համակարգում աշխատակիցները մեկը մյուսի հետեւից ազատման դիմումներ սկսեցին գրել, ու Վարդապետյանը ձեռնարկեց դատախազության համակարգը «ամրապնդել» իրեն հավատարիմ կադրերով, իսկ Գալյանն այդ ցուցակում չկար։ Այսպես նաեւ Աննա Վարդապետյանի նպատակներն իրականացան»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը