Քաղաքապետ է ընտրվել դատապարտված և լրագրողին հայհոյած թեկնածուն
Ճամբարակում քաղաքապետ է ընտրվել Վազգեն Ադամյանը, որը հայտնի է իր մութ անցյալով: Վերջինս խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտվել է և հայհոյել լրագրողին: Ըստ նախնական տվյալների՝ Ադամյանը ստացել է 4 հազար 3 հարյուր 49 ձայն, իսկ գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը՝ 1424: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանը նկարահանել էր՝ ինչպես է Վազգեն Ադամյանն ընտրատեղամասում քվեախցիկից ներս նայում՝ ստուգելու, թե ում է քաղաքացին ընտրում, այնուհետև Ադամյանը հայհոյել էր ռադիոկայանի լրագրողին: Այդ արարքների համար Ադամյանը տուգանվել է 500 հազար դրամով:
