Աբրահամյանները կորցրեցին Արտաշատը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ 21 հազար 6 հարյուր ընտրողներից քվեարկել է ընդամենը 4 հազար 7 հարյուր 82-ը: Միակ թեկնածու Կարեն Բենիամինյանի օգտին քվեարկել է նրանցից 4 հազար 5 հարյուր 71-ը: Այսպիսով՝ Արտաշատի քաղաքապետ է ընտրվել Կարեն Բենիամինյանը, որը Արգամ Աբրահամյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո նշանակվել էր Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
