Պուտինի նոր նվերը Էրդողանին. Հայկական լոլիկն էլի կմնա կես ճամփին

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Սոչիում արձանագրել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են: Ընդ որում, այս գնահատականը հնչեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը: Պուտինը նշել է, որ 2016թ. անկումից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է գրեթե մեկ երրորդով։ Նրա խոսքով` համագործակցությունը վերականգնվում է, ի թիվս այլ ոլորտների, նաև անվտանգության ուղղությամբ: Թուրքիայի նախագահն էլ իր հերթին ասել է, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները քաղաքական, ռազմական և առևտրային ոլորտներում օրեցօր ավելի են զարգանում։ Այսպես, Սոչիում արձանագրվեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները «վերականգվել են գրեթե լիովին»։ Պատմական նո՞ր դաշինք, թե՞ համագործակցության հետագա խորացում... Համենայդպես, Թուրքիայի և Ռուսաստանի համերաշխությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում էլ ավելի է ամրապնդում երկրների միջև հարաբերությունները, վստահեցրել է Էրդողանը։ Ապա՝ նա հրավիրել է Վլադիմիր Պուտինին «Ակկույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ «Մենք ակնկալում ենք առաջիկա շաբաթներին անցկացնել «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի առաջին բետոնալցման արարողությունը։ Եվ եթե պարոն Պուտինի ծրագիրը թույլ տա, մենք կցանկանայինք միասին մասնակցել այդ արարողությանը»,-ասել է Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։ Սոչի թռիչքից առաջ՝ մինչև Պուտինի հետ բանակցությունները, Էրդողանը կոչ էր արել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին դուրս բերել զորքերը Սիրիայից: «Ասվում է, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի»,-ասել էր Էրդողանը և հավելել, որ սիրիական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական։ «Այդ դեպքում թող նրանք (ՌԴ-ն ու ԱՄՆ-ը) հետ կանչեն իրենց զինվորականներին, և ճգնաժամի լուծումը կլինի քաղաքական»,-ասել է նա։ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան դեմ է եղել 2003թ. Իրաքում ԱՄՆ բանակի մուտքին, սակայն Սպիտակ տունը որոշում է ընդունել մտնել երկիր՝ հայտարարելով, որ ամերիկացի զինվորականներն այնտեղ չեն մնա։ «Սակայն նրանք մտան՝ ասելով, որ այնտեղ չեն մնա։ Գնացի՞ն։ Ո՛չ»,-փաստել է Թուրքիայի նախագահը։ Ուշագրավ է, որ Պուտինը պատմել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին տեղեկացրել է Իրանում անցկացված բանակցությունների արդյունքների մասին. «Նախագահին պատմեցի նաև Թեհրան իմ վերջին ուղևորության արդյունքների, Իրանի ղեկավարության հետ հանդիպման մասին»: Ըստ ամենայի՝ ռուս-թուրքական համագործակցությունը վերածվում է տարածաշրջանային ավելի խորքային համագործակցության՝ ներառելով տարբեր տարածաշրջանային հետաքրքրություններում եթե ոչ միասնական դիրքորոշումների ներկայացում, ապա գոնե երկկողմ շահերին չխանգարելու քաղաքականություն: Պուտինն ու Էրդողանը քննարկել են մի շարք ապրանքների մատակարարումների մնացած սահմանափակումները վերացնելուն ուղղված համատեղ ջանքերը: Իսկ սա նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները, նախևառաջ կանդրադառնան տնտեսական հարաբերությունների վրա, ինչին ամեն գնով ձգտում էր Թուրքիան՝ ուղիղ երկու տարի, ռուս-թուրքական լարված հարաբերությունները հարթելու և տնտեսական սահմանափակումները Թուրքիայի նկատմամբ վերացնելու անհրաժեշտության մասին շարունակ բարձրաձայնելով: Ի դեպ, թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա, կասկած չկա, թե ինչ ազդեցություն է ունենալու այլ երկրների տնտեսության հնարավորությունները խոչընդոտելու վրա, և նախևառաջ՝ Հայաստանի վրա, որը թույլ քայլերով փորձում էր «գրավել» ռուսական շուկան: Այժմ, Պուտինը տվեց Էրդողանին տնտեսական ազատության «գործիքը»: Սա երկուստեք շահավետ գործարք էր, անշուշտ: Մնում է աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական հարցերում համերաշխության ամրապնդումը, որը դրսևորվելու դեպքում տարածաշրջանում նոր գործընթացներ վստահաբար կընթանան՝ ի հակադրություն այլ խաղացողների շահերի ու ձգտումների: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am