Իրանի դատական իշխանության ղեկավարը մեղադրանքներ է հնչեցնում
Իրանցի բարեփոխիչները հաղթում են խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրություններում՝ համակարգվելով արևմտյան ԶԼՄ-ների հետ՝ հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեկ Ամոլի-Լարիջանին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ուրբաթ անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ նախագահ Հասան Ռուհանիի կողմնակիցները Թեհրանից ստացել են բոլոր հասանելի 30 պատգամավորական մանդատները։ Բացի այդ, Իրանի նախկին և գործող նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին (1989-1997) և Ռուհանին առավել մեծ թվով ձայներ են ստացել Փորձագետների խորհրդում։ Լարիջանիի խոսքով՝ բարեփոխիչները՝ Ռուհանիի գլխավորությամբ, համակարգվել են ամերիկյան և բրիտանական ԶԼՄ-ների հետ՝ խանգարելու պահպանողականներին մուտք գործել Փորձագետների խորհուրդ։
