Միխայիլ Սաակաշվիլին վճարել է գումարը
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի ռուհ» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին վճարել է սահմանն ապօրինի հատելու համար նախատեսված 3,4 հազար գրիվնա տուգանքը, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն։ Նրա փաստաբան Մարկիյան Գալաբալայի խոսքով՝ Սաակաշվիլին վճարում է կատարել բանկի միջոցով, այլ մանրամասներ նա չի հայտնել:
Այժմ Սաակաշվիլին գտնվում է Ուկրաինայում, որտեղ բողոքարկում է իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկումն ու փորձում հասնել հավելյալ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակի, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները չկարողանան իրեն արտահանձնել Վրաստանին:
Պարբերականը հայտնում է, որ Միգրացիոն ծառայությունը 2 անգամ հրաժարվել է դիտարկել լրացուցիչ պաշտպանություն ստանալու մասին Սաակաշվիլիի դիմումը։
