Ադեն քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել
Այսօր Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, հաղորդում է Al Arabiya-ն:Մահապարտ ահաբեկիչներից մեկը ներխուժել է Ադենի քրեական հետախուզության հաստատություն ու այնտեղ պայթեցրել իրեն, ինչից հետո շենքում հրդեհ է բռնկվել: Նմանատիպ երկրորդ պայթյունը տեղի ունեցել Ադենի անվտանգության ծառայության շենքում, որտեղ մահապարտի ինքնապայթեցումից հետո զոհվել է 5 մարդ: Կան նաև վիրավորներ:
