Տնտեսական քողարկված խնդիրներն ու իշխանությունների ճոխ ծախսերը

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։ Ու կառավարությունը կարող էր մի շարք ուղղություններով խթանող քաղաքականություն տանել, բայց այս հնարավորությունն ամեն անգամ բաց է թողնվում։ Ու մինչև հիմա տնտեսությունը շարունակում է մնալ արտաքին գործոնների հույսին։ Հայաստանը դեռ օգտվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու ՌԴ-ի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում լայն բացված վերարտահանման պատուհանից։ Եթե մի պահ Եվրոպայից տարբեր սարքավորումներ ու տեխնիկա էր մեծ թափով ներկրվում Հայաստան, ապա արտահանվում դեպի Ռուսաստան, ապա Արևմուտքի զգուշացումների պայմաններում հիմա որոշակիորեն ուղղությունը փոխվել է։

Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 58,7 %, իսկ արտահանման մեծ մասը՝ ԱՄԷ -ին՝ 44,5 %։ Ընդ որում, Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,4 % և 20,1 %։ Մեկ անգամ չէ, որ տվյալներ են ներկայացվել, թե ինչպես է Ռուսաստանից ներկրված հումքը՝ հիմնականում ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի տեսքով, արդեն վերարտահանվում դեպի ԱՄԷ։ Բայց պարզ է, որ միջազգային իրավիճակը շատ արագ փոխվում է, և հնարավոր չէ տնտեսական աճի ապահովման հարցում հույսը դնել վերաարտահանման պատուհանի բաց մնալու վրա։

Մյուս կողմից էլ՝ կենտրոնանալով վերաարտահանման ուղղությամբ՝ տնտեսության մեջ պայմաններ չեն ստեղծվում տեղական պոտենցիալի ավելացման ուղղությամբ։ Դրա համար էլ, ինչպես նշում են տնտեսական ոլորտի մասնագետները, Հայաստանում գրանցվող տնտեսական աճն առողջ չէ և երկար կյանք ունենալ չի կարող. այն ավելի շատ քողարկում է ներքին շուկայում եղած խնդիրները։ Դրա համար էլ նույնիսկ ՀՀ իշխանությունները բավական զգուշավոր են իրենց գնահատականներում։ Եվ 2024 թվականի համար կառավարությունն արդեն 5,8 % տնտեսական աճ է ակնկալում՝ թեև ավելի վաղ հայտարարվում էր առնվազն 7 %-ի մասին։ Աճի տեմպերի նվազման պայմաններում, բնականաբար, լուրջ խնդիր է բյուջեի դեֆիցիտը, որը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու նաև հաջորդ տարի։ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5,5 %-ի՝ 609 մլրդ դրամի չափով:

Եվ բյուջեով պլանավորված ծախսերը կատարելու համար կառավարությունը կգնա իր նախընտրած քայլին ու պարտք կվերցնի՝ անընդհատ ավելացնելով պետական պարտքի առանց այն էլ ծանր բեռը։ Կթողարկվեն պետական պարտատոմսեր, ինչպես նաև վարկեր կվերցնեն միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից։

Արդեն իսկ ներկա պահին իշխանությունները աջ ու ձախ միայն վարկեր են ներգրավում, որտեղից հնարավոր է։ Այս տարվա դեկտեմբերի կեսերին էլ Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից 24,5 մլն դոլարի չափով հերթական տրանշը կստանա ՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է։ Այդ ահռելի ֆինանսական բեռը պետք է նաև կառավարել և հետևողականորեն մարել տոկոսները։ Պատահական չէ, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ամենամեծ մասն ուղղվում է պետական պարտքի տոկոսավճարներին։ Մասնավորապես, կառավարության պարտքի տոկոսներին 2025 թվականին պետք է ուղղվի 394 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2024 թվականին այս ուղղությամբ ծրագրված գումարը 323 մլրդ դրամ է կազմում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունքներ կունենայինք, եթե այս ֆինանսական ռեսուրսները պարտքի մարմանն ուղղվելու փոխարեն ներդրվեին կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում։

Պետական բյուջեն լցնելու մյուս եղանակն էլ իշխանությունների համար տարբեր ոլորտներում հարկերի ավելացումն է, որը բարդացնելու է ընդհանուր տնտեսական գործունեության միջավայրը՝ պայմաններ ստեղծելով թանկացումների համար։ Հիմա էլ գործադիրը նախատեսում է բարձրացնել Հայաստան ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերը։ Բնական է, որ դրանից ներմուծողները չեն տուժելու, նրանք հարկի ավելացումից հետո ներմուծված նավթամթերքը թանկացնելու են և սպառողներն են լինելու հիմնական տուժողը։ Բայց զարմանալին այն է, որ երբ« ընդհանուր առմամբ« կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ձգել իրենց գոտիները, այլև ավելի շռայլ ծախսեր են կատարում՝ ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ կատարելով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am