Հզոր պայթյուն Դեր Զորում․ կա ավելի քան 100 զոհ
Սիրիական Դեր Զոր քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում հզոր պայթյուն է որոտացել․ զոհվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։ Տասնյակ մարդիկ էլ վնասվածքներ են ստացել: Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով մտել է փախստականների ճամբար և գործի դրել պայթուցիկ սարքը:
