Աղդամի նռներից՝ ՄԱԿ-ի բանաձևեր կամ «հայրենասերից»՝ Ալեն Սիմոնյան էվոլյուցիան

«Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ Սա՝ ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանի, այն է՝ պետական առանցքային դեմքերից մեկի արտահայտությունն է: Oրվա իշխանությունը պետական մակարդակով ու պետական պաշտոնյայի շուրթերով արդարացնում է Բաքվի ցեղասպան ու հայասպան գործողությունները, ռազմական ագրեսիան ու զավթողական նկրտումները՝ համարելով դրանք ՄԱԿ-ի բանաձևերի պահանջներին համապատասխան գործողություններ. օրը ցերեկով պետական դավաճանությու՞ն, թե՞ ուրիշ բան կարելի է անվանել սա: Ու սա այն դեպքում, երբ Ալեն Սիմոնյանի իշխանությունը 2020 թ. հուլիսին ընդունել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը. ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ, որտեղ սևը սպիտակը վրա գրված է՝ «….Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է»:

Ներկայացնենք, թե իրականում ինչի մասին են ՄԱԿ-ի այդ 4 բանաձևերը, և ինչու է փաստացի Ադրբեջանի փաստաբանի դերը ստանձնած Փաշինյանի խմբակը հիմա էլ թշնամու ցեղասպան գործողությունների համար իբրև «փաստարկ» բերում ՄԱԿ-ի բանաձևերը: Իրական ողբերգություն, երբ այս հարցում էլ է Ադրբեջանի և Փաշինյանի իշխանության դիրքորոշումը համընկնում, իսկ Ադրբեջանը ՄԱԿ-ի բանաձևերի ընդունման հենց սկզբից անընդհատ շահարկում է դրանք՝ միջազգային հանրության մոտ փորձելով տպավորություն ստեղծել, թե ՄԱԿ-ն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Ինչևէ:

ՄԱԿ-ի առաջին՝ թիվ 822 բանաձևն ընդունվել է 1993 թվականի ապրիլի 30-ին։ Բանձևով պահանջվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում և տեղական հայկական ուժերի դուրսբերում Քարվաճառի շրջանից։ Կոչ է արվել բոլոր կողմերին անհապաղ վերսկսել հակամարտության կարգավորման բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում։

Երկրորդ՝ թիվ 853 բանձևն ընդունվել է 3 ամիս անց, 1993 թվականի հուլիսի 29-ին։ Այն հակամարտության 2 կողմերին կոչ է արել կատարել 822 բանաձևի պահանջները, դատապարտել է Ադրբեջանին՝ հայաբնակ շրջանների ռմբակոծման և քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար՝ որպես պատասխան քայլ հայկական ուժերի կողմից Ակնա (Աղդամ) քաղաքի «գրավման»։ Բանաձևը նաև կոչ է արել վերացնել տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնման արգելքները։

Երրորդ՝ թիվ 874 բանաձևն ընդունվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այն կոչ է արել կողմերին արդյունավետ և մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, վերահաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին, ողջունել Մինսկի խմբի առաջարկած նախորդ երկու բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը և կոչ արել կողմերին անհապաղ իրականացնել այդ ժամանակացույցում մատնանշված միջոցառումները։

Եվ վերջապես 4-րդ՝ թիվ 884 բանաձևն ընդունվել է 1993 թվականի նոյեմբերի 12-ին։ Այն տագնապով նշել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ու ռազմական գոծողությունների ծավալումը, և որպես հետևանք ու պատասխան՝ հայկական ուժերի կողմից Կովսականի (Զանգելանի) շրջանի և Հորադիզ քաղաքի «գրավումը»։ Բանաձևը կոչ է արել Հայաստանի կառավարությանը օգտագործել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի կողմից նախորդ բանաձևերին համապատասխանություն ապահովելու համար։

Ընդհանուր առմամբ 4 բանաձևերում հետևյալ միտքն է կարևորվել՝ թույլ չտալ ռազմական գործողությունների աշխարհագրական տարածումը և այլ պետությունների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ռուսատանի և այլ երկրների ներգրավման հնարավոր ռիսկը։ Բանաձևի հիմնական պահանջը եղել է հրադադարի անհապաղ դադարեցումն ու կողմերի բանակցային պրոցեսի վերսկսումը, որն Ադրբեջանը մշտապես խախտել է և չի կատարել։ Այդ 4 բանաձևերում կոչ էր արվում չոտնահարել մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու նորմերը, ինչին ի պատասխան, Ադրբեջանը տարիներ շարունակ մշտապես ռմբակոծել է խաղաղ հայ բնակչությանը՝ պատճառելով մարդկային զգալի կորուստներ։

Հատկանշական է, որ դեռ 2004-ին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի ԼՂ գծով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ մասնակից ու համանախագահ (1992-96 թթ.), դեսպան Վլադիմիր Կազիմիրովը գրել է․ «Փաստացի Ադրբեջանը չի կատարել և չի կատարում ՄԱԿ ԱԽ 4 բանաձևի պահանջներից և ոչ մեկը»։

Ակնհայտ է, որ Ադբեջանը մշտապես հղում է կատարել բանաձևերին՝ իր շահերի տեսանկյունից և ընդհանուր կոնտեքստից կտրված դրույթները մեկնաբանել որպես կարգավորման նախապայման։ Մի կարևոր փաստ ևս՝ այդ 4 բանաձևերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտող կողմ, ավելին՝ կոչ է արվել Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն Ադրբեջանը մշտապես դեմ է արտահայտվել Արցախի մասնակցությանը բանակցություններին՝ դրանով իսկ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նաև շրջափակելով Արցախը՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ նույն չորս բանաձևերը։

Ի դեպ, ոչ մի բանաձևում Հայաստանը չի ճանաչվել որպես հակամարտող կողմ, և անգամ 2001 թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը խորհրդարանում ունեցած իր ելույթում ընդունել է այդ փաստը։

Եվ մինչ Ալեն Սիմոնյանը, հիշատակելով ՄԱԿ-ի բանաձևերը, դրանց ներքո արդարացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, հիշեցնենք, որ Ադրբեջանն առ այսօր էլ խախտում է ՄԱԿ-ի բանաձևերով սահմանված մարդասիրական նորմերը՝ ինչպես Արցախում կատարած ցեղասպանությամբ ու էթնիկ զտմամբ, այնպես էլ՝ Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մեծ թվով քաղաքացիական անձանց ապօրինի գերեվարելով։ Եվ միգուցե Ալեն Սիմոնյանին ու օրվա իշխանականներին հորդորենք, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերի մասին և ի շահ Ադրբեջանի խոսելիս նախ հիշեն՝ այդ բանաձևերի պահանջները կատարելու Ադրբեջանի պատասխանատվության մասին, և առաջին հերթին Բաքվի բանտերում կտտանքների ենթարկվող գերիների ազատարձակման պահանջը ներկայացնեն Ալիևին։

Այս փաստերը հիշատակելուց հետո, այլ բան չի մնում, քան՝ Ալեն Սիմոնյանին ուղղել հետևյալ հարցը՝ Ադրբեջանը ՄԱԿ-ի այդ ո՞ր բանաձևն իր տակն ուներ, որ Արցախում գնաց նման գործողությունների։ Հիշեցնենք նաև, որ երբ 2008 թ. Ադրբեջանն Արցախի հարցը բերեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները դեմ քվեարկեցին: Ադրբեջանի առաջարկն ընդունվեց միայն փոքրաթիվ պետությունների կողմից: Ճնշող մեծամասնությունը ձեռնպահ մնաց:

Ինչ վերաբերվում է ԼՂՀ ժողովրդի իրավունքին, ապա այդ իրավունքը ճանաչվել է ոչ միայն հակամարտության լուծման մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, այլև՝ ԵՄ երկրների ու մի շարք այլ պետությոններ կողմից և այդ ինքորոշման արդյունքում էլ պետք է վերջնական հստակեցվեր ԼՂ իրավական կարգավիճակը, եթե չլիներ Փաշինյանի հանցավոր խմբակի ծրագրած դավաճանությունը և Արցախի կազմակերպված հանձնումը Ադրբեջանին:

Իսկ թե ի՞նչ կատարվեց Ալեն Սիմոնյանի հետ, ով Ակնայում (Աղդամում) նռներով ուրախ նկարվելիս և «Աղդամն իմ հայրենիքն է» հայտարարելուց կարճ ժամանակ անց սկսեց հայտարարել, որ իր հայրենիք Աղդամն ու ամբողջ Արցախը Ադրբեջանի մաս են, կամ ի՞նչ անվանել նման մեկին, թող դատի ընթերցողը:

Հերմինե Զեյնալյան

 

yerkir.am

դիտվել է 642 անգամ
Լրահոս
Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am