Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ

Շատերը կհիշեն, որ այս տարվա հունիսին, երբ «սրբազան շարժումը», թեև արդեն անկում էր ապրում, սակայն դեռ վարկանիշ ուներ հանրության մեջ, Փաշինյանի գրպանային «կուսակցությունները» Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի առաջարկով հանդես եկան:

Փաշինյանի «գրպանի գործիչների» առաջարկն իրականում պատկանում էր ամերիկացիներին: Նրանք, ավելի շատ ամերիկացիների «գրպանի» գործիչներ են և հետո՝ Փաշինյանինը:

Ամերիկացիները խիստ մտահոգված էին ընդդիմության ակտիվացմամբ, վախենալով, որ այս շարժումը կարող էր սրբել Փաշինյանի իշխանությունը:

Այդ իսկ պատճառով ամերիկյան շրջանակները շտապ երկու քայլ դիմեցին,

-առաջինը՝ իրենց ազդեցության գործակալների միջոցով առաջարկով հանդես եկան երկրում ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար, և

- երկրորդը՝ իրենց ցանցային գործիչների միջոցով ամեն ինչ արեցին, որպեսզի սրբազան շարժման ալիքը մարի:

Առաջին առաջարկի նպատակները մի քանիսն էին. նախ՝ բավարարել Ադրբեջանի պահանջը և փոխել Սահմանադրությունը, և այն փաթեթավորել միաժամանակ ԵՄ-ի հետ ինտեգրվելու գաղափարով:

Այդ առաջարկի երկրորդ նպատակը հանրության մեջ կոտրել ընդդիմադիր տրամադրությունները Փաշինյանի իշխանության հանդեպ, որպեսզի դրանով հնարավոր լիներ փրկել նրա իշխանությունը:

Եվ, վերջապես, երրորդ նպատակը՝ հող նախապատրաստել արտահերթ ընտրությունների անցկացման համար, միաժամանակ հանրաքվեի հետ, ինչպես որ երեկ իրականացվեց Մոլդովայում:

Ամերիկացիների գլխավոր նպատակն էր, այս քայլերով հիմք դնել Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղ պայմանագրի կնքման համար, իրենց քավորությամբ, որպեսզի դրանից հետո Փաշինյանը կարողանար պաշտոնապես հրաժարվել ՀԱՊԿ-ի անդամակցությունից, հրաժարվել նայեմբերի 9-ի համաձայնագրից և, նույնպես պաշտոնապես, ԱՄՆ-ի հետ կնքեր նոր ռազմավարական բնույթի համաձայնագիր, որն էլ իր հերթին հիմք կդներ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործնթացին և՝ Թուրքիայի ազդեցության գոտու մեջ մտնելուն:

Ամերիկացիների բոլոր այս քայլերը այն աստիճանի էին մշակված, որ Փաշինյանի թիմակիցները չէին էլ կասկածում, որ իրենց առաջնորդը անվերապահ կկատարեր իր տերերի բոլոր առաջարկները:

Նույնիսկ Ալեն Սիմոնյանը հունիսի վերջում Վիլնյուսում ավետեց, որ իրենց իշխանությունը կմիանա այդ «գրպանային» ուժերի առաջարկին ԵՄ-ի հարցում հանրաքվեի անցկացման համար:

Սակայն շատերի համար զարմանալիորեն, օրեր անց, հուլիսի սկզբին, Փաշինյանը մերժեց ԵՄ-ի հանրաքվեի առաջարկը, պատճառաբանելով, թե իբր այն լավ մշակված չէ, և ԵՄ-ն էլ իր հերթին պատրաստ չէ այս քայլին:

Փաշինյանի և Սիմոնյանի տեսակետների այս տարբերությունը շատերին զարմացրեց: Սակայն իրականությունն այն էր, որ Փաշինյանը վախենում էր, որ Սահմանադրական հանրաքվեն կարող էր տապալվել, որն էլ հիմք կդառնար արդեն իր իշխանության տապալման գործնթացի համար:

Փաշինյանի այս որոշումը դուր չեկավ ամերիկացիներին և նրանք իրենց «արամ զավենիչների» միջոցով սկսեցին վիճարկել:

Փաշինյանն ու իր գործնկեր ԱԳ նախարար Միրզոյանը սկսեցին արդարանալ, որ պատրաստ են Ադրբեջանի հետ կնքել խաղաղ պայմանագրի մի մասը, հասկացնելով ամերիկացիներին, որ հանրաքվեի անցկացումը կարող է տապալվել:

Սակայն Ադրբեջանը մերժեց Փաշինյանի այս մոտեցումը պահանջելով Սահմանադրական փոփոխությունը կատարել ամբողջական ձևով:

Ամերիկացիների ճնշումները Բաքվի վրա, ինչպես և սպասվում էր, ապարդյուն էին, և մնաց Փաշինյանի վրա ճնշման անցնելը, որպեսզի Ադրբեջանի հետ այս պայմանագիրը օր առաջ կնքվի:

Եվ ահա, որպես լրացուցիչ հիմնավորում, ամերիկացիները IRI-ի փաթեթավորմամբ մի «հարցում են» հրամցնում հանրությանը, որտեղ ներկայացվում է, թե իբր Փաշինյանն անգամներով ավելի մեծ վարկանիշ ունի, քան ընդդիմության ներկայացուցիչները: Դա էլ էր քիչ, որպեսզի «փչեն» և թևեր տան Փաշինյանի թիմակիցներին, նրանց անդամներին էլ էին վերագրել այնպիսի վարկանիշներ, որ բոլորի ժպիտն էր առաջացնում:

IRI-ի այս հարցման թվերը ավելի շատ հումորի ժանրից են, ու հազիվ թե իրականության հետ կապ ունեն:

Իսկ, որպես իրենց գլխավոր գովազդման «ապրանք», գրեթե բոլոր ԶԼՄ-ներով տարածել էին հետևյալ միտքը, այն է.

«…Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) Survey Research Insights Center (CISR) կողմից Հայաստանում անցկացված համազգային նոր հարցումը ցույց է տվել, որ մեծամասնությունը աջակցում է Եվրամիությանը (ԵՄ) միանալուն և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Հարցին, թե ինչպես կքվեարկեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի ժամանակ, 58%-ը պատասխանել է, որ կքվեարկի եվրոպական դաշինքին միանալու օգտին…»:

«Այս հարցումը ցույց է տալիս, որ հայերի մեծ մասը տեսնում է Եվրոպայի հետ իրենց պայծառ ապագայի հեռանկարները…», -մեկնաբանեց IRI-ի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը, և որ «… Հայաստանի ժողովուրդը հասկանում է, որ Ռուսաստանից ավելի հեռանալը և դեպի Արևմուտք գնալը կարևոր է խաղաղության և բարգավաճման ամրապնդման համար…»:

Հարցումը նաև ցույց է տվել, նշում էր այս պարոն-պատվիրատուն, որ «…հայերի 56%-ը վճռականորեն պաշտպանում է կամ որոշակիորեն աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին…»:

Փաստացի կարող ենք նշել, որ այս հարցումը ամերիկացիները անցկացրել էին, կոնկրետ Փաշինյանի և նրա թիմակիցների համար:

Այն կարելի է գնահատել, որպես ամերիկացիների կողմից Փաշինյանից հանրաքվե պահանջելու լեգիտիմ հիմնավորում, որը նաև պիտի հուշի Փաշինյանի թիմակիցներին, որ վերջիններս նույնպես ազդեն իր վրա, որպեսզի Հայաստանի դուրս բերումը ռուսական տիրույթից ավելի արագ ընթանա:

Սակայն Փաշինյանը լավ է հասկանում, թե իրականում ինչ տրամադրություններ են տիրում հանրության մեջ, և գիտի, որ Հայաստանը ոչ միայն Մոլդովա չէ, այլև նույնիսկ Վրաստան չէ, որ հեշտությամբ հնարավոր լինի մանիպուլացնելու միջոցով հասնել նպատակին:

Մանավանդ, որ դրսում, ոչ թե 2018 թվականն է, և ոչ էլ նույնիսկ 2021 թվականը, և հայ հանրության հասունության աստիճանը ամերիկացիները հաշվի չեն առնում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 667 անգամ
Լրահոս
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կnրծանիչ արտադրող 4-րդ երկիրը ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման նախագիծ կիրականացնի ԱՄՆ-ն ամրապնդվում է Հարավային Կովկասում, Իրանը դա համարում է սպառնալիք, իսկ Մոսկվան զգուշանում է․ Washington Times Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին Ալիևի պահանջը ընդունվել է Հայաստանի կողմից. Ասադով Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայում վերապարտրաստում են անցնում Ադրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Հովհաննես Այվազովկսու հուշարձանը Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար 15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Կարապետյանի նախաձեռնությունը Բաքուն ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, պետք է կանխել․ դիմում՝ Գերմանիային ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Ձերբակալվել է Արագածոտնի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը» Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից մոտ 50 պաղեստինցի է զոհվել Ստախոսության մեջ ինձ մեղադրող Էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում Թուրքիայի հատուկ դերի մասին Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին Կատարը հայտարարել է, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի մասին առաջարկին Խախտվել է արդար դատաքննության իրավունքը. Սերժ Սարգսյանի փաստաբան (video) Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը (video) Աստված չանի՝ սա ճիշտ լինի. ավագանու անդամը՝ Ծիծեռնակաբերդում վերանորոգման շուրջ աղմուկի մասին (video) «Նիկոլը լկտի է, որովհետև թիկունքը շատ ամուր է»․ հոգեբան (video) Ծիծեռնակաբերդից ահազանգ է հնչում... մենք շարժվելու ենք հուշահամալիր (video) Թուրքի բնավորության մի հատուկ բան կա (video) «Մոսկվայում արցունքներին չե՛ն հավատալու. Նիկոլի դաբրոյով՝ Բաբաջանյան ոչնչությունն անցել էր գործի» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am