ՌԴ ԶՈՒ-ն Ռուսաստանի հինգ շրջաններում խոցել է Ուկրաինայի ԶՈՒ 18 անօդաչու թռչող սարքեր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր պաշտոնավարման վերջին օրերը վայելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զավեշտալի հայտարարությունն է արել: Այս անգամ ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա հակամարտության» շուտափույթ ավարտի հույս է հայտնել:

Բառացի նա Ալիևին ասել է. «Ես ուրախ եմ տեսնել, որ ձեր երկիրը և Հայաստանը հասել են կայուն առաջընթացի խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, որը կկարգավորի հարաբերությունները ձեր երկրների միջև: Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանավայել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը»:

Այստեղ ամենից առաջ ուշադրություն է գրավում Բայդենի ասած՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը: Երևի պետք է ուրախ լինել, որ ԱՄՆ նախագահը չի ասել՝ «բազմահազարամյա հակամարտություն»: Դե, երևակայական անձանց բարևողից ինչ ասես՝ կարելի է սպասել:

Ու հնարավոր է՝ «բազմադարյա հակամարտություն» կապակցությունը հեռացող Բայդենի վերոնշյալ դրսևորումների շարքից է: Այլ պարագայում ինչպե՞ս կարող է բազմադարյա լինել հակամարտությունը Ադրբեջանի հետ, որը հազիվհազ 100 տարվա պատմություն ունի:

Բայց մյուս կողմից՝ ԱՄՆ նախագահը մի ամբողջ շարք օգնականներ ու խորհրդականներ ունի: Էլ չենք ասում, որ նման նամակները, սովորաբար, նախագահները միայն ստորագրում են, տեքստը պատրաստում են հենց հիշյալ օգնականներն ու աշխատակազմը, առհասարակ: Եվ եթե այդ պայմաններում նման անհեթեթություն է գրվել, ուրեմն հարցը շատ ավելի լուրջ է: Ամեն մեկը իր շահերին է հետամուտ: ԱՄՆ-ն՝ նույնպես: Այստեղ արդեն պետք է հասկանալ՝ ո՞ւր է մնում Հայաստանի շահը»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am