Կկայանա Բան Կի-Մունի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Մարտի 1-ին Ժնևում կկայանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի և Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարություն է արվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի գրասենյակից: Հայտարարության մեջ նշված է, որ Գլխավոր քարտուղարի գրաֆիկը չափազանց լարված է, բայց չնայած դրան նա կհանդիպի Լավրովին: Ավելի վաղ Բան Կի-մունը ողջունել էր Սիրիայում հրադադար հաստատելու Մոսկվայի և Վաշինգտոնի նախաձեռնությունը:
