Մարմնի որ ուղղությամբ կշարունակվի Ռուզաննա Խաչատրյանի «դիվերսիան»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան սկանդալային գրառումները հայաստանյան  դասալիք  պաշտոնյաներից մեկի վերաբերյալ զվարճանքի նոր թեմա են օրակարգ բերել: Մինչ բոլորը տիկնոջ առաջին գրառումից հետո փորձում էին գուշակել, թե ով է այն պաշտոնյան` նրա մեջ հիմնականում փնտրելով պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին, Պաշտպանության նախարաի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր <<շեֆի>> պաշտպանությանն անցավ՝  արձակված գնդակի թիրախում տեսնելով նախեւառաջ  Վիգեն Սարգսյանին: Մամլո խոսնակը ծավալուն պարզաբանումով լրջացրեց իրավիճակը, որից հետո տիկին Ռուզաննան  այլ բան չէր մնում, քան թուլանալ եւ հաճույք ստանալ: Արդեն երեկ երեկոյան նոր գրառմամբ է հանդես եկել, որը եզրափակել է պետական և քաղաքական համակարգերին ուղղված ակնհայտ ծաղրով և հեգնանքով: «Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին: Ենթադրում եմ, որ իմ գրառմանը անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության»,-գրել է տիկին Ռուզաննան: Կարելի է պատկերացնել, թե տիկնոջ նոր խայծից հետո ինչ աժիոտաժ է առաջացել թիրախային պաշտոնյաների շրջանում,եւ հատկապես նրանց, որոնք  ամենայն լրջությամբ են ընդունել նախկին նախարարի տիկնոջ անանուն, անհասցե գրառումը,  հավանաբար նրանք այսօր իրենց զրկել են ոչ միայն հացից, այլեւ ջրից, որպեսզի խափս տան դոկտորի ախտորոշումից, նրա նկարագրած ֆեյք կերպարից, կամ էլ երեւի լուրջ դիետոլոգներ են վարձել,որպեսզի ներկայացվելիք նոր պարզաբանումները լինեն առավել հիմնավոր, առավել փաստարկված… Իսկ իրականում, այո, մեր պետական և քաղաքական համակարգերն իսկապես արժանի են հեգնանքի, որովհետև այնքան են կորցրել ադեկվատությունն ու իմունիտետը, որ խարխլվում են ֆեյսբուքյան մի գրառումից եւ այն էլ մի տիկնոջ, որի հռչակն ու համբավը գիտեն բոլորը, որի անդրդվելի բնավորությանը զոհ գնաց անգամ սեփական ամուսնու հզոր կարիերան: Ռուզաննա Խաչատրյանն իր գրառումով ստվերում է թողել երկրում մնացյալ բոլոր հարցերը, բոլորի քննարկումների թեման,  գուշակություններն այն պաշտոնյայի մասին են, որի անունը նա այդպես էլ չի նշել: Նա հիմա զվարճանում է, վրեժխնդիր լինում այն իշխանությունների հարցում, որոնք իր կարծիքով ժամանակին  նրանց   ընտանեկան դրաման էին  դարձել քննարկումների թեմա, այդ հարցում տիկին Խաչատրյանը կասկածներ ուներ, որ պատվիրատուներ կան ու իշխանության բարձր օղակներում են թաքնված, վերջին գրառման մեջ էլ նա հիշեցնում է այդ մասին, որ իր նկարագրած անձը չի բացառվում մասնակցություն է ունեցել իր ընտանիքի դեմ կազմակերպված դիվերսիային: Հիմա ինքը հայտնի է, չի թաքնվում որեւէ տեղ,առավել ազնիվ է, բայց զվարճանում է իշխանությունների վրա, առանց կոնկրետ անուններ նշելու, առանց իր համար լուրջ գլխացավանք ստեղծելու: Ի վերջո, ամբարտավանությանը հարկավոր է պատասխանել նույնկերպ: Եթե երկրիդ պաշտպանության ուսյալ նախարարը կարող է ինչ-որ պահի, շահի  ու հանգամանքների թելադրմամբ ստորադասել կրթության առաջնահերթությունը, որի հենքի վրա ինքը մնացել է ասպարեզում եւ ապահովել կարիերայում վագրային ցատկեր, ի վերջո, նրան տրվել է այդ հնարավորությունը, ապա այլ բան չի մնում, քան նման պաշտոնյային դարձնել զվարճանքի օբյեկտ: Չի բացառվում, որ վաղն էլ դոկտոր Ռուզաննան հանդես գա պաշտոնյաների մարմնի այլ հատվածների նկարագրությամբ՝ առավել որոշակի դարձնելու փնտրվող պաշտոնյայի նկարագիրը: Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am