Հարևանները Մետաքսի ճանապարհին, իսկ մենք՝ «փշալարերի՞ն»

2008-ին հայտարարեցինք Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, բայց... Բաքվում մեկնարկեց Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Վրաստանի և Ուզբեկստանի վարչապետեր Գիորգի Կվիրիկաշվիլին և Աբդուլա Արիպովը։ «Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջողությամբ ավարտին հասցրեցին այս նախագիծը, մինչդեռ որոշները չէին հավատում դրան», - հանդիսավոր արարողությանը ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ նախագծի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են դրսևորում հատկապես Կենտրոնական Ասիայի երկրները։ Վրաստանի վարչապետն էլ համոզմունք է հայտնել, թե նախագծի գոյությունը փոխելու է տնտեսական իրականությունը։ «Այսօր շահագործման է հանձնվում եվրասիական նոր կամուրջը, որն ամրապնդելու է տարածաշրջանի տրանսպորտային և առևտրային կարգավիճակը», - ընդգծել է Գեորգի Կվիրիկաշվիլին։ «Այսպիսով մենք հայտարարում ենք Լոնդոնից մինչև Չինաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծման մասին», - Բաքու ժամանելուց առաջ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը։ Նրա խոսքով՝ ներկայումս Չինաստանից մինչև Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլ եվրոպական երկրներ բեռների տեղափոխումը Հյուսիսային և Հարավային միջանցքներով՝ ծովային ճանապարհը ներառյալ, տևում է 45-62 օր։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործմամբ այդ ժամկետը կկրճատվի մինչև 12-15 օր», - ասել է Էրդողանը։ Երեք հարևան երկրները՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանն այս երկաթգծի շինարարությունը սկսել են 10 տարի առաջ՝ 2007-ին։ Ծրագրից դուրս մնացած հարևան Հայաստանը մեկ տարի անց՝ 2008-ին հայտարարեց Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց ու ոչ ոք դրա համար պատշաճ բացատրություն չի տալիս։ Անցած տասը տարիներին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները տնտեսական և էներգետիկ մի շարք այլ համատեղ նախագծերին զուգահեռ կառուցեցին շուրջ 105 կիլոմետր նոր երկաթուղի Թուրքիայի և Վրաստանի տարածքում, ինչպես նաև արդիականացրեցին արդեն իսկ գոյություն ունեցող գծերը. խոսքը թե՛ երկաթգծի՝ Բաքու-Թբիլիսի, թե՛ հայաբնակ Ջավախքով անցնող Ախալքալաք-Մարաբդա հատվածների մասին է: Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Երկաթգծի կառուցմանը մասնակից երեք երկրները նշում են, որ նախագիծը շուրջ 4.5 միլիարդ բնակչությամբ աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչն է։ «Մետաքսե ճանապարհ» անվամբ երկաթգծի շինարարությունը, որը հայտնի է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» անվամբ, կոչված է ընդլայնելու Չինաստանի համագործակցությունը եվրասիական մայրցամաքի հետ՝ Շանհայից մինչև Բեռլին: «ԲԹԿ-ն՝ կարևոր նախագիծ տարածաշրջանի ապագայի համար» Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր նախագիծ է հանդիսանում տարածաշրջանի հետագա զարգացման համար, վստահեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նա հավելել է, որ այն ոչ միայն կապում է Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, այլ նաև Եվրոպան ու Ասիան կամրջող նախագիծ է: Էրդողանն իր խոսքում նշել է, որ միայն Չինաստանից տարեկան կտրվածքով Եվրոպա է արտահանվում 240 միլիոն տոննա բեռ,և եթե այդ ծավալի 10 տոկոսն էլ իրականացվի երեք երկրների տարածքով, ապա դա արդեն 24 միլիոն տոննա լրացուցիչ բեռնափոխադրում է նշանակում: Ադրբեջանն աշխատում է ԲԹԿ և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ինտեգրման վրա Ադրբեջանը ներկայում աշխատում է Բաքու-Թբիլիսի-Կարս և Հյուսիս-Հարավ տրանսպորտայիյն միջանցքների ինտեգրման վրա, իր հերթին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման արարողության ժամանակ։ «Բաքու-Թբիլիսի-Կարսը նշանակում է պատմական Մետաքսի ճանապարհի մի մասի վերականգնում։ Այն կարող են օգտագործել Չինաստանը, Ղազախստանը, Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Եվրոպայի երկրները։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կմիացնի Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Եվրոպայի երկրները»,-ասել է Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդիսանում է երկու նախագծերի ակտիվ մասնակից և երկիր, որն իր ֆինանսական ռեսուրսներն է ներդնում։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը՝ ԲԹԿ երկաթուղին մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար։ Նոր կամուրջ, որը կմիավորի Եվրոպան և Ասիան ԲԹԿ երկաթուղու բացումը համատեղ ռազմավարական նախագծերի հաջող իրականացման լավագույն օրինակն է, իր հերթին նշել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Վարչապետի խոսքով՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն այդ արարողությանը մատնացույց է անում նախագծի առանձնահատուկ ռազմավարական նշանակությունը։ «Վստահ եմ՝ նոր երկաթուղին կփոփոխի առկա տնտեսական իրողությունները և զարգացման նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս», – ասել է Կվիրիկաշվիլին՝ նոր երկաթուղին համարելով եվրասիական նոր կամրջի հիմք, որը կծառայի մասնակից պետությունների բարեկեցությանը: Կվիրիկաշվիլին իր խոսքում անդրադարձել է նաև երկաթուղու՝ տարեկան մինչև մեկ միլիոն ուղևոր տեղափոխելու հնարավորությանը, ինչը կամրապնդի տարածաշրջանի տրանսպորտային կարգավիճակը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կամուրջ է, որը կապում է Եվրոպան և Ասիան, ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն: Նրա խոսքով՝ այդ նախագիծը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար: «Այս նախագիծը չափազանց կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ՝ տարածաշրջանի համար լայն իմաստով, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար: Սա կամուրջ է, որը կապում է Եվրոպան և Ասիան: Մենք ակտիվորեն ներգրավված ենք այս կոնտեքստում Վրաստանի դերի առավելագույն դրսևորմանը, և դա մեծ հաջողություն է: Սա նախագիծ է, որը նպատակաուղղված է զարգացման, տնտեսական առաջընթացի, նոր հնարավորությունների, խաղաղության և կայունության»,- ասել է Ջանելիձեն: ԵՄ-ն ողջունեց նոր երկաթուղային միջանցքի բացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը մեծ քայլ է տրանսպորտային համակարգի ոլորտում, որը միավորում է ԵՄ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Կենտրոնական Ասիան, ասվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ: Մասնավորապես ասվում է, որ ԵՄ-ն ողջունում է նոր երկաթուղային միջանցքի գործարկումը, որը կնպաստի ներդրումների հոսքին, ենթակառուցվածքների կատարելագործմանը, լոգիստիկ համակարգման միջոցով փոխադարձ կապերի բարելավմանը, նոր բիզնես հնարավորությունների ստեղծմանն ու առևտրի ընդլայնմանը: Հայտարարության մեջ նշվում է, որ նոր երկաթուղային միջանցքի գործարկումը համընկնում է «Արևելյան գործընկերության» ռազմավարության հետ, և ԵՄ-ն մշտապես աջակցում է նախագծերին՝ ուղղված հարևան գործընկեր- երկրների հետ կապերի բարելավմանը: Բրյուսելը կարծում է, որ Բուլղարիայի և Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմամբ այդ նախագիծը կապահովի հուսալի և արագ ցամաքային տրանսպորտային կապ, ինչպես հնում կապվել են Եվրոպան և Ասիան Մետաքսի ճանապարհով: Բրյուսելի տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ-ն աջակցում է «Հարավային գազային միջանցք» նախագծին, որը նույնպիսի կարևորություն ունի էներգետիկ ոլորտում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․ Երբեք մի ասա` երբեք. Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու և ապագայի վերաբերյալ հարցերին Այ էս նկարն, օրինակ, ներելու չի։ Սա հայության դեմ այս զույգի գիտակցված հանցանքների սիմվոլիկ խտացումնա․ Մխոյան Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար Թող էդ 10․000 ն էլ չտա, միայն թե գնա․ Հարցում (video) Լու՞րջ ես ասում, Աննա՛․․․ խեղճ կին է խաղում․ Մանուել Մանուկյան (video) «ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am