«Ուրախ» ավտոբուս

Խոսքն ամենևին էլ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմի մասին չէ։ Այնտեղ ուրախ բառն առանց չակերտների էր և թեման լրիվ այլ էր։ Այս դեպքում ամեն ինչ տխուր է, իսկ թեման՝ թալանչիական։

Ինչպես հայտնի է, Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն՝ իրեն կցված քույր կուսակցության և անասնագողության արդյունքում քաղաքային իշխանության տիրույթում հայտնվածների օգնությամբ թանկացրել է քաղաքային տրանսպորտի գինը մինչև 3 անգամ՝ հասցնելով մինչև 300 դրամի (եթե քաղաքացին օրվա մեծ մեկ անգամ օգտվի տրանսպորտից)։

Սրանք հիմնավորում են, թե, իբր, ավտոբուսի գները չթանկացնելու տարբերակ չունեն, քանի որ վնասով են աշխատում։ Բայց իրականությունը լրիվ այլ է։

«Մայր Հայաստան»–ի ներկայացուցիչները և՛ ավագանու նիստերի ժամանակ, և՛ այլ հարթակներով բացահայտել են այն թալանը, որն առկա է քաղաքային տրանսպորտի ոլորտում։

Ճարպիկ և լեզվանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պնդում է, որ իրենք հաշվարկներն անում են՝ ելնելով օրական 550․000 ուղևորի կանխավարկածից, քանզի չափումները դա են ցույց տվել: Դա նշանակում է, որ օրական պետք է «Երևան ավտոբուս» ՓԲԸ մուտքերը կազմեն 55 միլիոն դրամ, քանզի մեկ ուղևորափոխադրման գինը 100 դրամ։ Սակայն քաղաքապետարանի մեկ այլ պաշտոնյան՝ մամլո խոսնակը, գոհունակությամբ նշում է, որ վերջին 4 ամսում իրենք լավացրել են փող հավաքելու գործընթացը և ուղևորափոխադրումներից մուտք է եղել 2 միլիարդ 817 միլիոն դրամ։ Այսինքն՝ օրական միջինը կազմում է 23 միլիոն դրամի չափ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ օրական ստվերը կազմում է մոտ 32 միլիոն դրամ, քանզի օրը 23 միլիոն դրամը նշանակում է օրը 230.000 ուղևորափոխադրում։ Իսկ ինչպես վերևում հիշեցրեցինք, մեզ ասում էին, որ հաշվարկներն իրականացվում են օրական 550.000 ուղևորի տարբերակով։

Օրական շուրջ 80.000 դոլարի չափ ստվերը կամ ժողովրդական լեզվով ասած՝ թալանը, ցույց է տալիս, որ քաղաքային տրանսպորտը կարող է չթանկանալ, ինչն էլ պնդում է «Մայր Հայաստանը»՝ առաջարկելով նաև փաթեթային գնումների դեպքում 100 դրամից էլ պակաս գին։ Բայց դե քաղաքային իշխանության թալանի ախորժակն այնպիսին է, որ չեն ուզում զիջումների գնալ ու որոշել են Նոր տարվա նվեր անել քաղաքացիներին։ Վերջիններս էլ իրենց հերթին պետք է հակառակ նվերն անեն «Գազելի» ֆոնին էժանագին փիառ անող Տիգրան Ավինյանին՝ ստիպելով հրաժարական տալ ու գնալ արտահերթ ընտրությունների։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1530 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am