Ալիևի ու Էրդողանի ղարաբաղյան նոր սրացումները

Վերջերս, ինչպես տեղեկացրել ենք, Բաքվում «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման արարողություն էր: Այս արարողության շրջանակներում Ալիևն ու Էրդողանը բաց չթողեցին առիթը Հայաստանի ուղղությամբ «մեսիջներ» հղելու: Էրդողանից բացի, հիշեցնենք, որ արարողությանը ներկա էին նաև Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետները: Նկատենք՝ Էրդողանին Ադրբեջան կատարած այցի ընթացքում ուղեկցում էին նրա քաղաքական թիմի գրեթե բոլոր ազդեցիկ անդամները: Մասնավորաբար, Բաքվում էին Էրդողանի փեսան` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, թուրքական ամենաազդեցիկ հատուկ ծառայության` Հետախուզական ազգային կազմակերպության` MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահի աշխատակազմում մեծ ազդեցություն ունեցող՝ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը: «Ադրբեջանը երկրորդ հայկական պետության ստեղծումն իր տարածքում երբեք չի հանդուրժի»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի ղեկավարի պնդմամբ՝ ղարաբաղյան հիմնահարցն այսօր կայացած՝ Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական բարձրագույն համագործակցության խորհրդի նիստի քննարկման գլխավոր թեմաներից մեկն էր: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել, որոնց համաձայն՝ Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն լքեն Ադրբեջանին պատկանող հողերը: Այդ բանաձևերը, սակայն, շարունակում են մնալ թղթի վրա: Հայաստանն անտեսում է դրանք և հարցը չի լուծվում»,- հայտարարում է Իլհամ Ալիևը, պնդելով, թե Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներ են կիրառվում: «Երբեմն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կատարվում են մի քանի օրվա ընթացքում: Մեր դեպքում, սակայն, այդ բանաձևերն արդեն 20 տարի է, ինչ կյանքի չեն կոչվում: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Այլ լուծում գոյություն չունի»,- իր բազմիցս արտահայտած այս տեսակետը ևս մեկ անգամ կրկնել է Իլհամ Ալիևը: Անդրադառնալով Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին` Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է Բաքվի և Անկարայի միջև ռազմական ոլորտում ծավալվող գործակցության կարևորությունը: «Այս տարի Թուրքիան և Ադրբեջանը երեք համատեղ զորավարժություն են կազմակերպել, երկուսը Բաքվում, մեկը` Նախիջևանում: Այդ գործոնն էլ ավելի է ամրապնդում մեր համագործակցությունը ռազմական ասպարեզում: Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել համագործակցությունը նաև ռազմական արդյունաբերության ոլորտում: Թուրքիայի օրեցօր զարգացող ռազմարդյունաբերական համալիրը մեզ համար լուրջ հետաքրքրության առարկա է: Մենք Թուրքիայից ռազմական նշանակության արտադրանք ենք ձեռք բերում և շարունակելու ենք դա անել»,- հայտարարել է Ալիևը: Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ավարտին կողմերը մի շարք փաստաթղթեր են ստորագրել: Դրանց թվում է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի տեքստը չի հրապարակվել: Թուրքիայի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարներն այսօր «Արտոնյալ առևտրի մասին փոխհամաձայնության հուշագիր» են ստորագրել, որի վերջնական նպատակը երկկողմ առևտուրը մաքսատուրքերից ազատելն է: Անկարայում հույս ունեն, որ այդ մեխանիզմը կսկսի գործել արդեն հաջորդ տարի, ինչը թույլ կտա երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ծավալները հասցնել 5 միլիարդ դոլարի: Բաքուն և Անկարան ակտիվորեն համագործակցում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Ըստ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի՝ 2017 թ. մայիսի 10-ի հայտարարության, Ադրբեջանը մինչ այդ Թուրքիայից ձեռք է բերել ընդհանուր առմամբ 130 մլն ԱՄՆ դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: Թուրքիայի նախագահն իր հերթին ևս նշել է՝ առաջիկա տարիներին Բաքուն և Անկարան իրենց հարաբերությունները զարգացնելու են միանգամից մի քանի ուղղություններով: Դրանցից առանցքայիններն, ըստ Էրդողանի, տրանսպորտն է և էներգետիկան: «Մոտ ապագայում կմեկնարկեն ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա: Դա ոմանց շատ է անհանգստացնում: Ժամանակին ոմանք նույնքան թերահավատորեն էին արտահայտվում «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության և դրա տնտեսական նպատակահարմարության մասին: Բայց երեկ մենք ներկա գտնվեցինք տրանսպորտային այդ ուղու բացմանը»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի նախագահն էլ առիթը բաց չի թողել ԼՂ խնդրին անդրադառնալու համար: Մինչ Բաքու ժամանելը նա հայտարարել էր՝ ղարաբաղյան հիմնախնդիրը արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար: «Մենք անիծում ենք Հայաստանի զավթողական քաղաքականությունը և նրա վերջին սադրանքները, որոնք չեն կարող նպաստել տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել էր Թուրքիայի նախագահը՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ հարցում Անկարան աջակցում է Ադրբեջանին: Արցախի հիմնախնդիրն «արնահոսող վերք» համարող Էրդողանն, այսպիսով, կրկին վստահեցնում է, որ այն նույնչափ կարևոր է Թուրքիայի համար և կոչ է անում ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվ քայլեր ձեռնարկել հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանի «անեծքը»՝ «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը», Թուրքիայի համար ԼՂ խնդիրը՝ որպես «արյունահոսող վերք» ներկայացնելը, դարձել է, կարծես, երկու «եղբայրական պետությունների»՝ իրար հավատարմության երդում տալու մի գործիք: Բայց նույն Էրդողանի Թուրքիայում բնակվում, աշխատում են հայեր, որոնց ներկայությունը Թուրքիայում իշխանությունները շատ հաճախ ներկայացնում են որպես երկու հարեւան երկրների քաղաքացիների խաղաղ համակեցության օրինակ, որպես իրենց երկրում փոքրամասնություններին հարգելու վառ ապացույց: Այսինքն, Էրդողանին երբ պետք է՝ Ալիեւի կողքին նա հիշում է ««արյունահոսող» Արցախը, երբ պետք է մատնացույց է անում է Թուրքիայում հանգիստ ապրող ու արարող հայերին ու ՀՀ քաղաքացիներին: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am