Ադրբեջանի սահմանադրությունն է ժխտում հայկական երկրամասերի Բաքվին պատկանելության օրինակարգությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

1991 թ․ հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտը, որը բխում էր 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի կողմից ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախությունը վերականգնելու մասին» հռչակագրից։ Նշված փաստաթղթերում, որոնք, ըստ էության կազմում են Ադրբեջանի Հանրապետության անկախության և Սահմանադրության իրավական հիմքերը, որպես պետականության հիմք հղում է կատարվում 1918-1920 թթ․ գոյություն ունեցած Ադրբեջանի հանրապետությանը։

«Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտի նախաբանում նշվում է, որ «ԱՀ Գերագույն խորհուրդը հիմնվում է 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի վրա»՝ իրեն հռչակելով 1918-1920 թթ․ Ադրբեջանի իրավահաջորդը։ Նման ձևակերպումներով Ադրբեջանը փաստացի հրաժարվում է խորհրդային ժառանգությունից, հետևապես և՝ այդ ժառանգության ենթադրած սահմաններից։ Հարկ է հիշել, որ ժամանակակից Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված» սահմանները ձևավորվել են միայն 1921 թ․ խորհրդային իշխանության շրջանում։ Մի՞թե Ադրբեջանի Սահմանադրության հիմքը կազմող այս փաստաթուղթը չի վիճարկում մի շարք երկրամասերի, մասնավորապես՝ Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի, նաև Գարդմանի՝ Ադրբեջանին պատկանելության խնդիրը, որովհետև այս տարածքները 1918-1920 թթ․ դրությամբ մաս չեն կազմել Ադրբեջանին, այլ տրվել են վերջինիս 1921 թ․ Մոսկվայի-Կարսի և Ռկ(բ)կ Կի Կովկասյան բյուրոյի պլենումի անարդարացի և անօրինական որոշումներով, քանի որ 1918 թ․ մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրում խոսք է գնում ընդամենը աշխարհագրական անորոշ տարածքների և ոչ թե հստակ սահմանների և տարածքների մասին։

Փաստորեն ակներև է, որ Ադրբեջանի սահմանադրությունն իսկ ժխտում է հայկական երկրամասերի Ադրբեջանին պատկանելության օրինակարգությունը։ Մեկ այլ խնդիր է խորհրդային սահմանների ձևավորման հարցը, որը տեղի է ունեցել առանց բնակչության իրական ցանկության և արդեն իսկ կատարված հանցագործությունների՝ ցեղասպանության, էթնիկ զտումների, բռնի տեղահանումների փաստերը հաշվի առնելու և դրանց համար պատասխանատվության ենթարկելու։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է մի կողմից Ադրբեջանի անկախությունը պայմանավորած փաստաթղթերի օրինակարգության խնդրին, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի աճող սպառնալիքներին, որոնք կրում են ագրեսիվ, ծայրահեղական, ահաբեկչական բնույթ։ Նման գործելավոճի կանխման առաջին նախապայմանը Ադրբեջանի ցուցաբերած համակարգային հայատյացության արգելումն է։ Դա հնարավոր է առաջին հերթին Ադրեջանի կողմից 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքների երաշխավորված վերականգնմամբ, 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության վերադարձի միջազգային ճկուն և ապահով պայմանների ստեղծմամբ:

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am