Խորհրդավոր այց՝ պատմական որոշումից առաջ

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

2024 թվականի հունիսի 24-ից 28-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գլխավորությամբ գտնվել է Միացյալ Նահանգներում։
Հատկանշական է, որ այցը կազմակերպվել է ճիշտ այն օրերին, երբ սահմանային հանձնաժողովների Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը ապրիլի 19-ին արդեն ստորագրել էին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու Հայաստանի պարտավորությունների մասին հայտարարությունը, իսկ այցից օրեր անց (2024 հուլիսի 1-ին) սպասվում էր այդ հանձնաժողովների կանոնակարգի ստորագրումը, որը տեղի ունեցավ 2024 թվականի օգոստոսի վերջին։
ՈՒշագրավ է նաև, որ ԱՄՆ մեկնած ՍԴ պատվիրակության կազմում եղել են Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 4-ը, որոնցից երեքը՝ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը և Դավիթ Խաչատուրյանը հետագայում դարձել են սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Սահմանադրությանը համապատասխանությանը հաստատելու գործով զեկուցող դատավորներ, այն դեպքում, երբ ՍԴ պրակտիկայում յուրաքանչյուր գործով զեկուցող է նշանակվում միայն մեկ դատավոր, առավել ևս միջազգային պայմանագրերի քննության գործերով։
Կարևոր ժամանակահատվածում այդ խորհրդավոր այցի մասին ՍԴ կայքի մամուլի հաղորդագրությունների բաժնում (ի դեպ պատվիրակության կազմում եղել է նաև ՍԴ մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը), չափազանց ժլատ են տեղեկությունները այցի մանրամասների մասին։ Ի դեպ, պատվիրակության կազմում է եղել նաև ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը, ով 2024 թվականի սեպտեմբերի 9-ին Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ ՍԴ պատվիրակության կազմում եղել է նաև Արմենակ Մինասյանցը (ում մասին հաղորդագրության մեջ ոչ մի հիշատակում չկա), ով ժամանակին աշխատում էր Սահմանադրական դատարանում, սակայն ներկա պահին ՍԴ պաշտոնական կայքը նրա մասին տեղեկություններ չի պարունակում։
Այդ այցի մասին Սահմանադրական դատարանի պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում այցի նպատակների, ֆինանսավորման աղբյուրների և արդյունքների մասին։
Առավել մանրամասն այս թեմային կանդրադառնամ առաջիկայում։

 

Կարմիր շրջանակների մեջ ՍԴ այն դատավորներն են, ովքեր սահմանային հանձաժողովների գործով հանդես են եկել որպես զեկուցող դատավորներ

May be an image of 12 people and text

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am