Հայաստանի հավաքականը պարտվեց
Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Գերմանիային: Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոք խաղացին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց:
